▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Հակոբյանը գեղեցկության միջազգային մրցույթում կներկայացնի Հայաստանը

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. Costa Blanca Fashion Week - International Best Male and Female World 2017 մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Մերի Հակոբյանը: Կայքի հետ զրույցում Մերին մանրամասներ է պատմել կայանալիք մրցույթի և իր մասնակցության մասին. «Ինձ առաջարկ եղավ Հայաստանը ներկայացնելու, և քանի որ մենք ունենք այնպիսի լավ մասնագետներ, ովքեր վստահ են, որ մրցույթի ուղարկող մարդուց կարող են ստանալ այն, ինչ սպասում են, ընտրեցին ինձ: Ես ինձ փորձում եմ տարբեր ասպարեզներում դրսևորել, և ամեն դեպքում ստացվում է, այս ասպարեզն էլ բացառություն չի լինի, կարծում եմ»:  

Մերի մոտ մեկ ու կես ամիս ունի պատրաստվելու և այս ընթացքը լիարժեք կօգտագործի լավ ներկայանալու համար, չնայած նշում է, որ աշխատանքային զբաղվածությունը շատ է. «Պետք է ասեմ, որ մայիսին 5-15 ընկած ժամանակահատվածում նկարահանումներ ունեմ. նոր նախագիծ եմ սկսում, որը մինչև գնալս պետք է նկարահանվի»:

Այս մրցույթում մասնակցում է նաև Շուշաննա Երիցյանն, ով ներկայացնում է Արցախը: Մերին նշում է, որ ուրախ է Շուշանի հետ նույն մրցույթում մասնակցելու համար. «

Շուշանն իմ ամենամտերիմ ընկերուհին է, և բնավ էլ մենք մրցակիցներ չենք: Սրանից լավ անակնկալ կյանքը մեզ չէր կարող մատուցել: Շատ եմ ուզում, որ Շուշանը լինի առաջին հորիզոնականում, որպեսզի Արցախի անունը հնչի և քննարկվի: Նրա հաղթանակը բոլորիս պատիվն է»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее