▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Ազոյանն ամուսնու` Հովհաննես Ազոյանի ծեծի ենթարկվելու մասին

Համացանցում լայնորեն տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ծեծի ենթարկված մի տղամարդ` շտապօգնության աշխատակիցների օգնությամբ տեղափոխվում հիվանդանոց: Հատկանշականն այն է, որ ըստ այն տարածողների` ծեծի ենթարկվածը հայտնի դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանն է, իսկ ծեծի ենթարկողները`Գագիկ Ծառուկյանի թիկնապահները:

«Իմ ամուսինը ողջ և առողջ է: Նրան ոչ ոք ծեծի չի ենթարկել: Ես ինքս տեսել եմ այդ տեսանյութը, Հովոն այդ ամենի հետ կապ չունի: Ապատեղեկատվություն, ուրիշ ոչինչ»,-Asekose.am-ի հետ զրույցում պարզաբանեց Հովհաննես Ազոյանի կինը` դիմահարդար Մերի Ազոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее