▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերձմոսկվայում 2 հայ տղամարդկանց սպանության գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Լենինսկի շրջանում կրկնակի սպանության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի Մերձմոսկովյան շրջանի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:  «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ`ձերբակալված  35-ամյա ՀՀ քաղաքացին մի քանի դատվածություն ունի նախկինում:

Հիշեցնենք, որ  2 հայ տղամարդկանց աճյունները հրազենային վնասվածքով հայտնաբերվել էին Մերձմոսկվայի Լենինի շրջանում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում: Սպանությունից առաջ նրանց խոշտանգել են:

Նշենք նաև,  որ նախնական տվյալներով` 2 հայ տղամարդկանց սպանության պատճառը կին է եղել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее