▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր խնդիրը գալիս է իշխանական էլիտայից, որը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը․ Շարմազանով

Մուսա լեռան հերոսամարտի 110-ամյակն է, հուշահամալիրում են ՀՀԿ-ականները՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսամարտի զոհերի հիշատակին։ «Հայ ազգը և այն ժամանակ, և այսօր, և երեկ ապացուցել է, որ ոչ միայն կարող է հերոսամարտ մղել, այլ նաև Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում ջարդ տալ թուրքական հզոր բանակին։ Նժդեհն ասում էր՝ միևնույն ժողովուրդը, նայած՝ ով է ղեկավարը, կարող է և՛ հրաշագործություններ կատարել, և՛ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առաջ։ 9 տարի առաջ հայ ազգն Ապրիլյան պատերազմում ջարդ տվեց ադրբեջանցիներին։ Համոզված եմ՝ եթե չլինեին այս ապաշնորհ կառավարիչները, հայ ազգը իր երկու հայկական պետություններով կարող էր հստակ հակահարված տալ ադրբեջանցիներին՝ ինչպես արել է Արցախյան առաջին ու Ապրիլյան պատերազմների ժամանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ մեր խնդիրը գալիս է իշխանական էլիտայից, որը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։

***

Մուսա լեռան հերոսամարտի 110-ամյակն է, հուշահամալիրում են ՀՀԿ-ականները՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսամարտի զոհերի հիշատակին։ «110 տարի առաջ էլ կային մարդիկ, ովքեր համարում էին, որ ճիշտը հպատակվելն է, Թուրքիայի առաջ գլխիկոր լինելն է, այլ երկրում ապրելն է, բայց ժամանակը ցույց տվեց, որ ոչ միայն Մուսա լեռում, այլ նաև Արևմտյան Հայաստանի հայաբնակ քաղաքներում կային մարդիկ, ովքեր ոչ միայն մտածում էին, որ հայի գոյությունը պայքարի մեջ է, այլև առաջնորդում էին այդ պայքարը»,- նշեց ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее