▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր տարածաշրջանը մտնում է ոչ միայն անվտանգային, այլ նաև պարենային ճգնաժամի նոր փուլ. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-1/eduard_sharmazanov.jpg

«Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային, այլ նաեւ պարենային ճգնաժամի նոր փուլ։

Ակնհայտ է, որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը նաեւ պարենային լուրջ խնդիրներ է առաջացնում։ Արդեն իսկ կան ահազանգեր, որ առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։ Մարդիկ համոզված չեն, որ մեկ շաբաթ անց կարող են այդ ապրանքները հայթայթեն։

Ինչքա՞ն ալյուրի, շաքարավազի, ձեթի, աղի եւ այլ առանցքային պարենամթերքների պաշար ունի Հայաստանը։ Առհասարակ պաշար ունի, թե՞ ՝ոչ։ Ի՞նչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ։

Մարդկանց շրջանում աստիճանաբար պանիկա է հասունանում, իսկ պատկան մարմինները լռում են»։

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее