Life.panorama.am-ը գրում է. Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը մեզ պատմել է, թե ինչպես է իր գեղեցիկ ընտանիքի հետ անցկացնում տոները և տրամադրել է ընտանեկան ամանորյա լուսանկարներ:
«Նոր տարին միշտ տոնում եմ ընտանիքիս հետ՝ տանը, ընտանեկան ջերմ մթնոլորտում՝ երեխաներիս զրնգուն ծիծաղի ու ոգևորության ուղեկցությամբ: Ամեն տարի 12 զանգերից հետո մեզ հյուր է գալիս Ձմեռ պապիկը, նա մեզ շատ նվերներ է բերում, ուրախացնում ու տոնն էլ ավելի լիարժեք է դարձնում: Իսկ մեր տոնածառի տակ դրված գեղեցիկ փաթեթավորված նվերները բացվում են ուղիղ կեսգիշերին»,- մեզ հետ զրույցում պատմեց Իրինա Թովմասյանն ու հավելեց. «Տարեմուտին մի լավ ուրախանալուց հետո երեխաները քնում են, իսկ ես ու ամուսինս էլ դիտում ենք ամանորյա ծրագրերը, որոնցում նկարահանված է լինում Մեգգին»:
«Մեր տոնածառը զարդարում ենք խաղալիքներով, որոնցից ամեն մեկն ունի իր պատմությունը և բերված է տարբեր երկրներից, դրանց շարքում կան նաև այնպիսի խաղալիքներ, որոնք արդեն շատ երկար տարիներ է, մեզ հետ են, իսկ մի քանիսն էլ Մեգգի ձեռքի աշխատանքներն են»,-պատմեց Իրինան:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝