Ամուլսարի համար պայքարողները տեսանյութ են տարածել և գրել.
«Հարգելի կառավարություն, մեզ աջակցող հպարտ ժողովուրդ, մենք ամեն ինչ անելու ենք հեղափոխության ընթացքն ապահովելու և ետդարձը բացառելու ուղղությամբ։

Քաջ գիտակցում ենք, որ նախորդ կառավարության, ռեժիմի ետդարձը բացառելը նաև մեր առաքելությունն է և մեր համախմբված պայքարի ընթացքում ձևավորվել է մի հրաշալի մթնոլորտ, ազնիվ ու պարզ ձգտումներով, գաղափարական սկզբունքներով առաջնորդվող երիտասարդություն, որն այսօրվա փոփոխությունների երաշխավորն է և այդ փոփոխություններին հասնելու համար կառավարությունը կարող է հենվել մեզ վրա»:

Տեսանյութը՝ Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից


