▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր քայլերը սթրեսային են լինելու .«Հայաստանի ձայնի» գլխավոր պրոդյուսերը՝ ժյուրիի և հաղորդավարների ընտրության մասին

Life.panorama.am-ը գրում է. «Հայաստանի ձայնի» նոր եթերաշրջանի, մարզիչների ընտրության, քննադատությունների ու  հաղորդավարական կազմի մասին  կայքը խոսել է «Հայաստանի ձայն 4»-ի գլխավոր պրոդյուսեր Իրինա Վարդանյանի հետ:

Նախ խոսելով մարզիչների հայտարարումից հետո առաջացած մեծ աղմուկ մասին, եւ նկատելով, որ արտերկրում այս նախագծի ժյուրիի կազմը հազվադեպ է փոխվում՝ ի տարբերություն մեր երկրի,  պրոդյուսերը նշեց.

«Ժյուրիի կազմում ցանկացած փոփոխություն հենց այնպես չի արվում: Այդ որոշումը կայացնելիս մենք երկար քննարկումներ ենք ունենում Հոլանդիայի մեր գործընկերների հետ: Մենք նախապես նրանց ենք առաջարկում մեր ընտրած երգիչ-երգչուհիների ցանկը, ներկայացնում նրանց կատարած աշխատանքը, գործունեությունը եւ այլն, որից հետո էլ համատեղ ընտրություն ենք կայացնում: Ասեմ, որ ժյուրիի կազմի հետ կապված կան հատուկ օրենքներ: Ըստ դրանց՝ ժյուրիի կազմում պետք է լինի 45-50 տարեկան, ով ցանկալի է, որ ժողովրդական ժանրի երգիչ լինի, երկուսը պետք է լինեն 30-40 տարեկանի սահմաններում եւ մեկը՝ մինչեւ 32 տարեկան: Ինչ վերաբերվում է ժյուրիի կազմի հաճախակի փոփոխությանը, սա մեր երկրի մաշտաբների հետ է կապված: Մենք կարող ենք պայմանավորվածություններ ունենալ տարբեր երգիչ-երգչուհիների հետ, բայց նրանք այնքան հաճախ են հյուրախաղերի մեկնում, որ երբեմն անհնար է լինում համագործակցելը: Օրինակ՝ մենք նախնական պլանավորել էինք, որ այս տարվա ժյուրիի կազմում լինի Հարութ Փամբուկչյանը, բայց դա մեզ չհաջողվեց, քանի որ նա խիստ զբաղված էր ու չէր կարող երկար ժամանակով գալ Հայաստան: Դե իսկ յուրաքանչյուր պարագայում մարդկանց քննադատություններն ու բողոքները, կարծում եմ, նորմալ է: Մարդիկ սիրում են չհամաձայնել այն ամենի հետ, ինչ իրենց առաջարկվում է: Ես վստահ եմ, որ եթե այս կազմի փոխարեն մեկ ուրիշը լիներ, դարձյալ նման մեծ ալիք էր բարձրանալու, քանի որ նախորդ տարիներին էլ նույն նախադեպն ենք ունեցել: Հավելեմ նաեւ, որ մենք մեր նախկին մարզիչներից բոլորի հետ հրաշալի հարաբերություններ ունենք, նրանցից մի քանիսն անգամ հիմա էլ մասնակցում են մեր լսումներին ու իրենց կարեւոր խորհուրդներն են տալիս»:

«Հայաստանի ձայնի» վերջին եթերաշրջանը կայացել էր 2015-ին, հետաքրքրվելով, թե ինչի՞ հետ էր կապված երկու տարվա ընդմիջումը, պրդյուսերը նշեց.

«Հայաստանը նման մրցույթների հաճախակի կազմակերպման համար փոքր պետություն է: Քանի որ մեր երկրում երաժշտական նախագծերը շատ են, ուստի դադարներն էլ պետք են. ժամանակ է հարկավոր, որպեսզի նոր ձայներ լինեն, հատկապես, որ նման նախագծեր հիմնականում 16 տարեկանից կարող են դիմել: Հիմա ուրախությամբ կարող եմ ասել, որ հրաշալի մասնակիցներ են հավաքվել: Այս տարի դիմորդների քանակը կրկնակի շատ է նախորդ տարիներից: Իսկապես, բավականին լավ նախնական քասթինգ ենք կատարել, որոնց միջեւ ժյուրին կդժվարանա ընտրություն կատարել»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее