▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր պաշտոնյաները սկսել են իրենց պարզ կենցաղով հուզել ու ոգևորել շատերին

ՄԻՊ նախկին պաշտպան Կարեն Անդրասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մեր պաշտոնյաները սկսել են իրենց պարզ կենցաղով հուզել ու ոգևորել շատերին: Նախագահը պաղպաղակ է ուտում փողոցում լրիվ պատահական հանդիպած երեխաների հետ, փոխվարչապետը բանկում հերթ է կանգնում և ոտքի վրա ուտում իր համեստ ճաշը, կրթության նախարարը երթևեկում է մետրոյով, իսկ սփյուռքի անարդար քննադատված նախարարն էլ մենակ ճաշում է մատչելի բիստրոյում: Իրապես նոր իշխանական մշակույթ է՝ նոր հետհեղափոխական Հայաստանում:

Մնում է, որ այս ամենը պահպանվի նորանշանակ պաշտոնյաների մոտ, ձևական չլինի իշխանության հնաբնակների մոտ և իրական փոփոխություններ բերի ժողովրդի մոտ:

Դեռ ամեն ինչ շատ գեղեցիկ է ներկայանում»:

Կարդացեք նաև` Ինչպես երեխաները «գրավեցին» նախագահի նստավայրը և Արմեն Սարգսյանին «ստիպեցին» պաղպաղակ ուտել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее