
Life.panorama.am-ը գրում է. Սոս Ջանիբեկյանի և Արման Նշանյանի «Կենտ զույգ» ներկայացումը կրկին վերսկսում է իր ճանապարհը: Կայքի հետ զրույցում դերասան Սոս Ջանիբեկյանը պատմեց ներկայացման դադարի պատճառների և վերսկսման մասին.
«Ինչ վերաբերվում է վերադարձին, պետք է ասեմ, որ բավականին շատ էին հետաքրքրվողները, թե իմ, թե Արմանի սոցիալական էջերին անընդհատ գրում էին ու հարցնում, թե ե՞րբ ենք կրկին խաղալու «Կենտ զույգ»-ը: Էլ չասեմ, որ Դրամատիկական թատրոնի տոմսարկղի աշխատակիցները ևս փաստում են, որ անընդհատ զանգում էին ու հետաքրքրվում: Վերադարձը պայմանավորված էր նաև նրանով, որ սա իր կյանքը դեռևս լիովին չապրած ներկայացում էր, կարծես թե կիսատ էր մնացել, ու պետք էր ավարտին հասցնել»:
Ներկայացման հերոսուհի Լյուսի Հայրապետյանը կշարունակի ներկայանալ «Կենտ զույգ»-ում: Հետաքրքրվելով, թե միասին աշխատելու հարցում նախկինում սիրավեպ ունենալը չի՞ խանգարում արդյոք, Սոս Ջանիբեկյանը նկատեց.
«Մեր նախկին հարաբերությունները ոչ մի կերպ չի կարող խանգարել աշխատանքին, քանի որ երկուսս էլ հասուն ու քաղաքակիրթ մարդիկ ենք: Դա եղել է չորս տարի առաջ, իսկ չորս տարին բավականին երկար ժամանակ է: Մենք ունենք նորմալ, գործնական, բարեկամական ու շատ քաղաքակիրթ հարաբերություններ, համատեղ աշխատում ենք առանց որևէ հուզական խանգարումների»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում