▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր մեջ ուրիշ կարգավիճակ կա. Վահրամ Սահակյանը՝ ընկերուհի ունենալու լուրերի մասին

Երեկ wnews.am-ը տեղեկացրել էր այն մասին, որ գրող, բանաստեղծ, թատերագիր և դերասան Վահրամ Սահակյանն ընկերուհի ունի: Բացի այդ վերոնշյալ կայքը ներկայացրել էր նաև Վահրամ Սահակյանի և իբրև թե նրա սիրելիի՝ Զեմֆիրա Մարտիրոսյանի, համատեղ լուսանկարները: Այս առիթով Life.panorama.am-ը կապ է հաստատել բանաստեղծի հետ՝ այս հարցի շուրջ անձամբ իրենից տեղեկություններ ստանալու նպատակով.

«Ես չէի ցանկանա, որ իմ անվան շուրջ նման խոսակցություններ տարածվեյին, քանի որ ես ոչ այդ տարիքում եմ, ոչ էլ այն աստղերից, ովքեր ուզում են, որ իրենց մասին խոսեն նման թեմաների շուրջ: Արդեն անձնական կյանքին խառնվելու հոդվածի հոտ եմ առնում»,- նշել է Վահրամ Սահակյանն ու ավելացրել.

«Նա իմ ընկերուհին չէ, մեր մեջ ուրիշ կարգավիճակ կա և հենց ժամանակը գա, բոլորն էլ կիմանան ինչն ինչոց է: Պետք չէ մեր նկարները անտեղի տարածեն կայքերում, ես ինքս էլ կայք ունեմ և եթե ցանկանամ նման թեմաների շուրջ խոսել, կհայտարարեմ իմ կայքում, իսկ մարդիկ և կայքերն էլ իմ կայքից կարող են տեղեկանալ»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее