▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ժողովուրդն անընդհատ վատին սովորում է, համակերպվում ու անցնում առաջ. Լուսինե Բադալյան

Լուսինե Բադալյանն օրերս  հանդես էր եկել գրառմամբ, որում անդրադարձել էր ընտրություններից հետո տեղի ունեցած հրավառությանը. 

Life.panorama.am-ը գրում է, որ այս թեմայի շրջանակում զրուցեց Լուսինե Բադալյանի հետ: Մեր նկատառմանը, որ հրավառությունները մեր հասարակության միայն մի մասին են վրդովեցրել, հաղորդավարուհին պարզաբանեց.

«Մարդ ամեն ինչին սովորում է եւ մեր ժողովուրդն էլ դրա ամենալավ դրսւեորումն է: Այն, ինչ երկու տարի առաջ տրագեդիա էր մեզ համար եւ անգամ այն պայմանները, որում մենք ապրում ենք, այսօր արդեն ավելի նորմալ է ընկալվում: Հիմա մենք ավելի լավ ենք համարում կյանքի այն փուլը, երբ շատ վատ բան չի լինում, այսինքն՝ հիմա լավ ենք, եթե շատ վատ բան չի եղել: Մեր ժողովուրդը անընդհատ վատին սովորում է, համակերպվում ու անցնում առաջ: Գուցե մի քանի տարի առաջ նման հրավառություն լիներ ու մարդիկ ավելի շատ արձագանքեին, բայց նրանք էնքան վատ բաներ են տեսել, որ  արդեն էլ ուշադրություն էլ չեն դարձնում»:

Լուսինե Բադալյանի խոսքով՝ քառօրյա պատերազմից մեկ տարի անց մենք չենք գիտակցել խաղաղության գինը.

«Մենք չենք հասկացել խաղաղության գինն, իսկ թե ինչո՞ւ՝ դրա պատճառը չգիտեմ: Մենք վաղուց արդեն ոչինչ ճիշտ չենք գնահատում: Հարցին, թե մենք արդյոք սովորեցինք խաղաղության գինը գնահատել, իհարկե, ոչ եւ դրա լավագույն արդյունքը երեկվա ընտրությունների արդյունքներն են: Մենք չենք սովորել գնահատել խաղաղության գինն ու չենք էլ սովորի, քանի որ իրականում չգիտենք էլ՝ ինչ է կատարվում: Մենք ուզում ենք խաղաղություն լինի, ուզում ենք  լավ երկրում ապրել, բայց մենք չգիտենք դրա ճանապարհը, այդքան գիտելիք չունենք, որ հասկանանք, թե ինչ է պետք անել դրա համար: Իհարկե, մեզնից բոլորն են ուզում, որ խաղաղություն լինի, որ զինվորները առողջ վերադառնան իրենց տուն, բայց այլ բան է, որ մենք չգիտենք այդ խաղաղությանը հասնելի ճանապարհը: Իսկ սա իմանալու պարտավորություն հասարակ քաղաքացին ուղղակի չունի: Թերեւս մեր հասարակությունը չափից շատ քաղաքականցվում է հենց մենակ սրա համար, նրանք զգում են, որ քաղաքական գործիչների պակաս կա, ովքեր գիտեն խաղաղության հասնելու ճանապարհը: Արդյունքում  այն, ինչ չեն կարողանում անել քաղաքական գործիչները, ժողովուրդը իր վրա է վերցնում այդ պարտականությունները եւ սկսվում է իսկական քաոս»,- նշեց Լուսինեն:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее