Սրանք, որ 18-րդ դարում տեղի ունեցած Ֆրանսիական հեղափոխության մասին մի տող կարդացած չկան կամ՝ երևի մի թեթև լսել են հարևան Բարխուդար ձյաձյաից՝ հիմա մի այնպիսի «փորլուծություններ» են հրապարակում վերջին նախագահական ընտրությունների մասին, որ քեզ մնում է միայն ծիծաղել...
Թվում է, էս աստղափոշիները մեր՝ քաղբանտարկյալներով հագեցած «Բաստիլի« մասին տեղյակ չեն ու իրենց հայտնի երկարականջ կենդանու տեղ դրած՝ հիասթափված հառաչում են, թե Ֆրանսիան սխալ ընտրություն կատարեց:
Դուք ձեր ընտրությունների մասին մտածեք ու համարձակվեք մի բառ ասել ձեր գլխավոր ստնտուի մասին, ով 9 տարի տոկոս խփելով մնում է, հիմա էլ ցմահ մնալու հարցն է փորձում դասավորել: Էս ֆեոդալիզմը Ֆանսիայում կա՞...
Ձեր ի՞նչ խելքի բանն է Ֆրանսիան, ա՛յ, խավարամիտ ճնճղուկներ, որ անգամ տարածաշրջանում մրցունակ չեք ու երբևէ չեք էլ հանդգնի միջազգային որևէ մրցույթի մասնակցել /Ծմակուտի ձեր չափանիշներով/:
Ձեր սահմանափակ ուղեղը ի զորու է միայն ասելու, որ Սերժ Սարգսյանը Մովսես առաջնորդն է...
Էմանուել Մակրոնը ո՞ր մեկին կարող է ստիպել, որ իրեն այդպես ներկայացնեն:
Հետևաբար, ձեր ծղրտոցը, հայ աստղափոշինե՛ր, իսկի Մակրոնի կոշիկի քուղերին էլ չէ...


