Միացյալ Նահանգներում մշտական բնակություն հաստատած դերասան Դավիթ Սեխպեյանը և նրա կինը` Նարինե Պողոսյանը, դուստր են ունեցել: Այս մասին դերասանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Մեր հեքիաթը լույս աշխարհ եկավ: Մենք ծնողներն ենք»:
Նշենք, որ նորաթուխ ծնողներն իրենց առաջնեկին անվանակոչել են Օլիվիա Լիվիե:
Հիշեցնենք, որ զույգնի իր հարաբերություններն օրինականցրել է 2012 թվականին: