Life.panoram.am-ը գրում է.
Կայքը զրուցել է երգիչ Նարեկ Մակարյանի հետ: Մեզ հետ երգիչը կիսվել է վերջին տեսահոլովակի ստեղծման մանրամասներով, անդրադարձել է առաջիկա անելիքներին, ինչպես նաեւ պատմել մեքենայի կողոպուտի հետ կապված իր կասկածների ու առաջիկա հանգստի մասին:
Նարեկ, շնորհավորելով նոր տեսահոլովակի կապակցությամբ, կխնդրեմ մի փոքր պատմեք դրա ստեղծման մասին:
- «Just Belivе»-ը իմ եւ ԴՋ Ամասի համատեղ աշխատնքն է, որը կարծես թե բավականին բարձր ընդունվեց: Մենք նպատակ ունենք այս երգն ու տեսահոլովակը, որն ի դեպ նկարահանել է Սերժ Գաբյանը, ներկայացնել արտասահմանյան շուկա, քանի որ տեսահոլովակը բավականին մրցունակ կարող է համարվել երոպական շուկայում: Միաժամանկ, մենք հասկանում ենք նաեւ, որ եվրոպական շուկա մուտք գործելն այնքան էլ հեշտ չէ, այնտեղ հայտնվելու արժեքներն էլ բավականին թանկ են, բայց ունենք մեծ ձգտումներ ու աշխատասեր ենք: Այնպես որ, տեսնենք՝ գուցե ինչ-որ բանի հասնենք:
Նարեկ, ցանկությունը մի բան է, իրագործելը բոլորովին այլ: Որեւէ քայլ այդ ուղղությամբ իրականացրե՞լ եք:
- Այո, համաձայն եմ Ձեզ հետ, որ երբեմն ցանկությունները իրականություն դարձնելը բավականին դժվար է: Որոշակի քայլեր արել ենք, օրինակ՝ այս երգն ու տեսահոլովակը ներկայացրել ենք համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ու կազմակերպությունների, ովքեր զբաղվում են երգերի ու տեսահոլովակների պրոդյուսինգով, նրանց կողմց արդեն իսկ հետաքրքրություն կա, այնպես որ սպասենք իրադարձությունների զարգացմանը:
Նարեկ, տեսահոլովակը հագեցած էր գրաֆիկական լուծումներով, ինչը թանկ հաճույք է: Վստահ եմ, որ շատերին կհետաքրքրի տեսահոլովակի բյուջեն, գուցե կիսվե՞ք թվերով:
- Այո, նման որակյալ տեսահոլովակ ունենալու համար պետք է գումար չխնայել: Թվերով կոնկրետ չեմ խոսի, բայց չեմ թաքցնի՝ բյուջեն բավականին մեծ է եղել, հավանաբար այնքան մեծ, որքան մեր երկրում ոչ մի երգիչ չի ծախսել տեսահոլովակ նկարահանելու համար: Այս առումով պետք է հաշվի առնել նաեւ այն, որ նկարահանումները 4 աշխատանքային օր են եղել, մոտ երկու ամիս պահանջվեց գրաֆիկական լուծումները ստանալու համար, գումարած նրան, որ դերասանուհուն հրավիրել էինք Մոսվայից:
Նարեկ, դուք կոմերցիոն երգեր կարծես թե չեք երգում ու շատերին հետաքրքրում է, թե որտեղի՞ց է գալիս Ձեր եկամտի աղբյուրը: Վերջերս կատակել էիք՝ ասելով, որ ոսկե կճուճ եք գտել. Եթե ավելի լուրջ խոսենք՝ գուցե բիզնե՞ս ունեք:
- Այս հարցի շուրջ խոսելիս երբեմն հումորով պատասխանում եմ ու ասում, որ տատիկս հարուստ է ու իր թոշակն ամբողջությամբ ինձ է փոխանցում: Իրականում այո, մեր երկրում կոմերցիոն համարվող 6/8 չափի երաժշտություն, կամ հարսի, քավորի, ընկերոջ մասին երգեր ես չեմ հնչեցնում, որովհետեւ չեմ սիրում ու չեմ անի մի բան, ինչն ինձնից առավել է: Միաժամանկ, «Քեզ հետ, առանց քեզ» երգը չլինելով կոմերցիոն բնույթի, դարձավ այդպիսին, քանի որ դրանով հետաքրքրվեցին նաեւ այլ երկրներից, ես հասցրել եմ արդեն վաճառել դրա իրավունքները երեք տարբեր երկրներում, որպեսզի այն կարողանան երգել նաեւ այլ երգիչներ: Այսինքն՝ որպես հեղինակ ես գրում եմ երգեր այլ արտիստների համար եւս, ու ստացվում է, որ գումարի աղբյուր ունեմ:
Այս պահին որպես կատարող ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ընդամենը մի քանի օրից՝ հուլիսի 1-ին եւ 2-ին, Հայաստանը ներկայացնելու եմ «Морской узел» միջազգային մրցույթում: Այս մրցույթի շրջանակենրում աշխատում եմ Սամվել Գրիգորյանի հետ: Ժամանակին այս մրցույթին մասնակցել են Վարդուհի Վարդանյանը, Ռազմիկ Ամյանը, Արա Մարտիրոսյանը, Աննա Խաչատրյանը եւ այլք: Ինձ դուր է գալիս անընդհատ մասնակցել մրցույթների, փորձել ուժերս ու կենդանի կատարումով վայելել բեմը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում