▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երկրում կան մարդիկ, ովքեր օրենքից դուրս են

«Մեր երկրում կան մարդիկ, ովքեր օրենքից դուրս են ու իրենց համար անգամ իշխանության կարծիքը կարևոր չէ: Օրինակ՝ Էռնեկյանը եթե մի բան ցանկացավ անել Հայաստանում, ապա նրան «ոչ» ասող չկա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի ապամոնտաժման մասին՝ ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ շարունակելով.

«Արամի 30 շենքի քանդման տերն էլ է այդ շարքում. Քաղաքակրթության ոչ մի նշան չենք ցանկանում թողնել ու բարբարոսաբար ավիրում ենք: Հիշենք՝ Աֆրիկյանների շենքը, «Սևան» հյուրանոցը, Երիտասարդական պալատը: Գոնե քանդելուց առաջ մտածեք»:

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի կարծիքով էլ «Զվարթնոց»-ը երկար տարիներ է՝ կառուցված է, գուցե արդեն քայքայվել է.

«Հանրապետությունում շատ ունենք նման կառույցներ»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Անահիտ Բախշյանը հիշեց՝.

«Արամի փողոցում է գտնվում նաև Արամ Մանուկյանի տունը, որը քանդված է: Մի պահ ՀՅԴ-ն խոստացավ դա դարձնել տուն-թանգարան ու պահել, բայց ոչինչ չարվեց»

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее