▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երջանկությունը Դանիելի անունն է կրում. Այսօր Էմմին իր ընտանիքի հետ վերադառնում է ԱՄՆ

Դիտեք նաև՝

Մեր երջանկությունը Դանիելի անունն է կրում. Այսօր Էմմին իր ընտանիքի հետ վերադառնում է ԱՄՆ

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր Էմմին իր ընտանիքի հետ կվերադառնա ԱՄՆ՝ շատ շուտով կրկին Երեւան հյուրընկալվելու խոստումով:

«Զգացողություններս այս պահին խառնված են, բնականաբար տխրում եմ, որ մայրիկիս ու հարազատներիս կրկին պետք է թողնեմ ու մեկնեմ, բայց միեւնույն ժամանակ ուրախ եմ, որ մեր տուն ենք վերադառնում: Այստեղ մնալու ժամանակն իսկապես կարճ էր, չհասցրեցինք ամբողջությամբ բավարարել կարոտը, բայց խոստանում եմ, մեր վերադարձը շատ շուտ կլինի: Հիմա, երբ արդեն ունեմ իմ ընտանիքը, պետք է որոշ հարցեր հարմարացնել ամուսնուս աշխատանքների հետ, ուստի առաջին իսկ հնարավորության դեպքում ընտանիքիս հետ կրկին կհյուրընկալվենք Երեւան»,- պատմեց Էմմին:

Փոքրիկ Դանիելը այս ընթացքում իրեն շատ հանգիստ է զգացել հայրենիքում. «Պետք է նշեմ, որ որդիս շատ  հանգիստ երեխա է, անգամ 12 ժամ ինքնաթիռում անցկացնելու ժամանակ ուղեւորները չզգացին, որ մեզ հետ փոքրիկ կա: Սովորաբար հատկապես երկար թռիչքի ժամանակ ինքնաթիռ նստելիս մարդիկ անհանգստացած են նայում փոքրիկներին՝ կարծելով, որ թռիչքի ընթացքում անընդհատ լաց են լինելու, բայց հավատացեք, որ թռիչքի ընացքում բոլորը ապշած էին մեր տղայի հանգստությունից: Դանիելս շատ ժպտադեմ փոքրիկ է, երբ արթուն է միշտ ժպտում է, քնած ժամանակ էլ երբեք մեզ չի անհանգստացնի: Այստեղ էլ իրեն շատ լավ էր զգում, հաճախ էինք զբոսանքների տանում, քանի որ ուզում էինք փոքրիկս այստեղի մաքուր օդը շնչի»,- նշեց Էմմին:

Ի դեպ, գեղեցկուհի մայրիկը նկատեց նաեւ, որ մայարանալուց հետո է հասկանում մայրական բնազդի հրաշագործ բնույթը.

«Երբ դեռ երեխա չունեի, բնականաբար չէի հասկանում մայրական բնազդի աներեւակայելի ուժը, բայց հիմա ես իսկապես զգում եմ այն: Մայրական բնազդով առաջին իսկ օրվանից հասկանում եմ, թե նա ինչ է ուզում որդիս, սոված է, թե ոչ, անգամ զգում եմ կաթիկն ուտելուց հետո նա ամբողջությամբ է կուշտ է, թե դեռ ոչ: Յուրաքանչյուր մայրիկ ինձ հետ կհամաձայնի, որ երեխան ծնվելու հենց առաջին իսկ օրից թելադրում է, թե ինչ է ուզում, դե իսկ մայրիկներն էլ գերբնական ուժով հասկանում են իրենց բալիկների ցանկությունները, անգամ երբ նրանք քնած են»,- ժպիտով պատմեց Էմմին:

Չնայած երգչուհին թե այստեղ, թե ԱՄՆ-ում շատ օգնողներ ունի, բայց եւ այնպես, Էմմին արդեն կարողանում է ինքնուրույն խնամել փոքրիկին. «Իսկապես շատ օգնողներ ունեմ, բայց իրականում ես ինքս էլ կարողանում եմ ամեն բան գլուխ բերել: Սկզբում միայն վախենում էի միայնակ նրան լողացնել, սակայն այդ վախն էլ արդեն վաղուց հաղթահարված է»,- նշեց նորաթուխ մայրիկը:

Նա խոստացավ նաեւ, որ իր երկրպագուները երկար չեն սպասի երգչուհի Էմմիի նոր վերադարձին. «Այս անգամ Հայաստան վերադարձս ավելի շատ ընտանեկան ջերմ բնույթ կրեց, հատուկ նպատակ ունեինք՝ մեր Դանիելին ծանոթացնել իր հարազատների եւ մեր ընկերների հետ, նաեւ երկար ժամանակ անցկացնել մայրիկիս՝ Դանիելի տատիկի հետ: Քանի որ ժամանակն էլ կարճ էր, ուղղակի հնարավոր չեղավ գործնական նպատակներս իրականացնել, բայց խոստանում եմ, աշխատանքային նոր գործունեությանս իմ երկրպագուները երկար չեն սպասի. ԱՄՆ-ում արդեն այդ առումով պայմանավորվածություններ ունեմ եւ վերադառնալուն պես կսկսեմ այդ ուղղությամբ աշխատել, այնպես որ նախատեսվածից շուտ կվերադառնամ ակտիվ աշխատանքային գործունեության»,- նկատեց նա:

Մեզ հետ զրույցի վերջում Էմմին նկատեց, որ իր երջանկությունն աննկարագրելի է. «Ես ինձ իսկապես կատարյալ երջանիկ եմ ինձ զգում, ունեմ հրաշալի եւ լիարժեք ընտանիք, մեր երջանկությունը Դանիելի անունն է կրում: Հիմա եմ հասկանում, թե մայրս ինչ զգացնունքներ է ունեցել, երբ ծնվել եմ ես, հիմա հասկանում եմ, թե ինչ երջանկություն եմ եղել ծնողներիս համար, դա աննկարագրելի է: Իհարկե, հայրերն էլ են այդ զգացողություններն ապրում, բայց, կարծում եմ, մայրերի դեպքում դա աննկարագրելի է. յուրաքանչյուր մայր ինձ կհասկանա, թե ինչ ապրումներ ունեմ հիմա»,- հավելեց Էմմին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее