▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ընտանիքը բազմիցս է թիրախավորվել, բայց, ինչպես տեսնում եք, ոտքի վրա կանգնած ենք. Կարեն Կարապետյան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Թարմացված․«Սամվել Կարապետյանը դեռ տանն է, չեն ձերբակալել: Ես տուն չեմ մտել, բայց գիտեմ, որ շուտով կձերբակալեն»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը։

«Ինչ էլ ասել է, քիչ է ասել։ Ես այստեղ կանգնած եմ, որ առաջինն ինձ ձերբակալեն, որովհետև ես էլ խոսեցի։ Կա պետություն, կան համապատասխան մարմիններ, թող համապատասխան մարմինները գործեն օրենքի սահմաններում։ Վաղն ամեն մեկն իր արածի համար պատասխան է տալու, ես էլ` իմ արածի համար»,- նշեց նա։
Նա նաև նշեց` հուսահատված չէ բնավ, սա էլ կանցնի: «Այն, ինչ մեզ չի սպանում, ավելի է ուժեղացնում: Ինչ ճնշում էլ ուզում ա լինի, երբ որ հիմնական հենասյունն է վտանգի տակ դրված, էլ ի՞նչ: Սպասենք գան, մեր տներում մեր թոռներին մորթեն, որ նոր ուշքի՞ գանք»,- արձանագրեց նա:

Թարմացված․Սամվել Կարապետյանը այս պահին ձերբակալված չէ, չեն հասցրել, բայց շուտով կձերբակալեն, հայտնեց նրա եղբայրը` Կարեն Կարապետյանը

«Ինչ ասել ա, ճիշտ ա ասել, դեռ քիչ է ասել։ Այստեղ կանգնած եմ, որ առաջինն ինձ ձերբակալեն, որովհետև ես էլ ինչ-որ բաներ ասացի»,–ասաց Կարեն Կարապետյանը` նկատի ունենալով Սամվել Կարապետյանի հայտարարությունը։

***

Մեր ընտանիքը բազմիցս է թիրախավորվել, բայց, ինչպես տեսնում եք, ոտքի վրա կանգնած ենք. Կարեն Կարապետյան 

«Մենք ոչ մի բանից չի վախենում, մենք մշեցի ենք»,- ասաց Սամվել Կարապետյանի եղբայրը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, թե Կարապետյանների ընտանիքը թիրախավորվել է երկրի թիվ մեկ անձնավորության կողմից։
Հավելում է՝ Փաշինյանի մակարդակին չէ, որ նրա հետ նրա լեզվով խոսի, ինքն ուսուցչի տղա է։

Այս պահին Սամվել Կարապետյանի տան մոտ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, նաև քաղաքական գործիչներ։

Դիտեք նաև՝

Սամվել Կարապետյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հրաժարվեց մեկնաբանել տեղի ունեցողը և խնդրեց հեռացնել մեքենաները տան շրջակայքից, քանի որ հիմա այստեղ են գալու ՀՀ ԱԱԾ աշխատակիցները։

Նա լրագրողներին ասաց, որ խոսելու համար հիմա հարմար ժամանակը չէ։

45 անձի են բերման ենթարկել Սամվել Կարապետյանի տան մոտից, անգամ` ձեռքի կոտրվածքով երիտասարդների:

Այդ մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ թևերը ոլորելով բերման են ենթրակում բոլոր նրանց, ովքեր փորձում են նկարահանել տեղի ունեցող իրադարձությունները:

***

«Հենց նոր մտա տուն` թոռները վազվզում էին, կարծես թե խուզարկություն տեղի չի ունեցել, ամեն ինչ հանգիստ է»,- լրագրողների հետ զրույցում արձանագրեց գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը` նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը: Այս պահին նաև հայտնի է, որ Սամվել Կարապետյանը չի ձերբակալվել:
«Եթե ճշմարտությունն ասելը հանցագործություն է, ուրեմն մենք հանցագործ ենք։ Սամվելի ասած ամեն բառի տակ մեկ առ մեկ ստորագրում եմ»,- կրկնեց գործարարի եղբայրը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее