Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Երգիչ Ռոլանդ Գասպարյանի եւ պարուհի Գայանե Հովհաննիսյանի ընտանիքում արդեն մի քանի ամիս է, ինչ փոխվել է մթնոլորտը: Նրանց առաջնեկն իր ծնունդով կյանքին նոր իմաստ ու գույն է հաղորդել: Կայքի հետ զրույցում Գայանե Հովհաննիսյանը պատմել է փոքրիկից ու այն փոփոխություններից, որոնք կատարվել են իրենց կյանքում ծնող դառնալուց հետո:
«Արդեն մի քանի ամիս է՝ մեր կյանքը նոր գույներով է լցվել: Օրը սկսում է մեր փոքրիկի ժպիտով: Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում: Նա իր տեսակով այնքան դրական է, որ մեկ անգամ տեսնելուց հետո մեր շրջապատում բոլորը ուզում են նորից ու նորից տեսնել նրան»,- պատմեց Գայանեն ու շարունակեց.
«Մեր աղջիկը՝ Նանե-Զիոնան, դեռեւս հինգ ամսական էլ չկա, բայց արդեն ունի իր սիրած ու չսիրած խաղալիքները: Նա երկուսիս էլ նման է, իսկ բնավորությամբ օր օրի տարբեր է: Նա կարող է ամեն օր մի նոր բան անել ու այդպիսով ուրախացնել մեզ: Մեր աղջկան հիմնականում Զիոնա անունով ենք դիմում, թեեւ շատերրը Նանե են ասում, արդյունքում երկու անունն էլ իրենն է ու երկու անուններին էլ արձագանքում է»:
Հետաքրքրվելով, թե ինչպիսի ծնողներ են Գայանեն ու Ռոլանդը, մեր զրուցակիցը պատմեց.
«Կողքից ասում են, թե շատ ուշադիր մայրիկ եմ: Իսկապես, փորձում եմ ամեն բան անել աղջկաս համար, փորձում եմ ամեն հարցում ուշադիր լինել: Նաեւ շեշտեմ, որ մեծ սիրով եմ ամեն բան անում: Ես էլ, Ռոլանդն էլ, երբ դրսում ենք լինում, չենք համբերում, թե երբ ենք հասնելու տուն, որպեսզի ամուր գրկենք մեր աղջկան»:
Նանե-Զիոնան ծնվել է ԱՄՆ-ում, հետաքրքրվելով, թե դա հատո՞ւկ էր պլանավորված, պարուհին նկատեց.
«Քանի որ այդ շրջանում Ռոլանդի գործերի համար մենք ԱՄՆ-ում էինք գտնվում, հենց այնտեղ էլ ծնվեց մեր փոքրիկը: Միտումնավոր որեւէ բան չկար այդ հարցում»:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում