▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր դիպուկահարները անցել են գործի

Վերջին շրջանում որոշ մարդիկ սկսել էին մեղադրել մեր դիպուկահարներին, սահմանին թշնամու կրակոցների ավելացման համար: Չնայած թշնամին միշտ նույ քանակով է կրակում, կյանքում շատ կամ քիչ չի կրակել:

Իսկ դիպուկահարի կատարած աշխատանքի մասին տեղեկանալ պետք է ոչ թե մեր զինված ուժերից այլ թշնամու բանակի տարածած հայտարարություններից:
Ադրբեջանական բանակի սադրանքների շատ կոշտ և կոպիտ պատասխանում են մեր դիպուկահարները: Ճիշտ է այդ մասին քիչ է հայտարարում թշնամու բանակը, քանի որ դիպուկահարի ամեն կրակոցը զոհի մասին լուր հայտնելուն հավասար հայտարարություն է:

Այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ սահմանի ամբողջ երկակնքով հայ դիպուկահարները գործի են անցել: Սա մերոնց պատասխանն է վերջին շրջանում ակտիվացած թշնամու բանակին: Այս կերպ լռեցվում են թշնամու կրակոցները:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее