▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր ձեւով» շարժման հանրահավաքը հիստերիկայի մեջ է գցել իշխանությանը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Մեր ձեւով» շարժման շաբաթ օրվա հանրահավաքը, որոշ տեղեկություններով, հիստերիայի մեջ է գցել իշխանությանը, հանրահավաքից հաշված ժամեր առաջ Խաչատուր Սուքիասյանի լցակայաններում «անվճար բենզին» բաժանելու ակցիան բավականին խոչընդոտել էր մասնակցությանը, բայց երբ հաշվարկը ցույց էր տվել մի քանի տասնյակ հազար մարդու մասնակցություն, գործի էին անցել։

Գիտեինք, որ պատրաստվում են ֆեյք ձայնագրություններ դաշտ նետել՝ իբր քաղաքացիներին փողով են միտինգ բերել:

Եվ իրոք` հաջորդ օրը տարածեցին, որին «Մեր ձեւով» շարժումից արձագանքեցին, որ իրենք որեւէ կապ չունեն «ձայնագրության» մասնակից անձանց հետ․ «ամենայն հավանականությամբ, «ձայնագրությունը» բեմադրված է վատ բեմադրիչի կողմից, որը նաեւ վատ կառավարիչ է»:

Իշխանությունների՝ «Մեր ձեւով» շարժման նկատմամբ սեւեռումն արտահայտվեց նաեւ երեկ՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո, երբ շարժման անունից աջակցություն հայտնեցին Գյումրու քաղաքապետին, ՔՊ-ականները, մոռանալով Ղուկասյանին, լծվեցին «Մեր ձեւով» շարժումը «քլնգելու» գործին։

Ի դեպ, ասում են՝ Փաշինյանը «նեղ կռուգում» շարունակում է քննարկել արտահերթ ընտրությունների գնալու հարցը, որի գլխավոր «պատճառը» եւս շարժումն է: Մտածում են՝ ինչքան շուտ գնան ընտրության, այնքան Կարապետյանները չեն հասցնի պատրաստվել, եւ իրենց շանսերը կաճեն։

***

«Իրավունք թերթը գրում է. «ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` Փաշինյանը հանրահավաքներից անհանգիստ թիմակիցներին հանգստացրել է եւ տեղեկացրել, որ հեչ չմտածեն։

«Էնպիսի կոմպրոմատներ են` մեկը մյուսից բեթար պայթելու, որ վայրկյանական փոզմիշ են անելու բոլոր խոստումները»,- ըստ շրջանառվող լուրերի` ասել է նա։

Թիմակիցներն էլ ոգեւորված անցել են գործի` ման գալով փոքր կիքսեր` ծաղրի առարկա դարձնելով ընդդիմությանը։

***

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ձևով» շարժման շաբաթօրյա հանրահավաքն ու դրան հաջորդած երթը իսկապես տպավորիչ էին: Տպավորիչ էր նաև դեպի Էջմիածին՝ Մայր Աթոռ կատարված հոկտեմբերի 19-ի ուխտագնացությունը: Բայց խոսքն այս պարագայում բուն հանրահավաքի մասին չէ, այլ դրա «հետևանքների»: Նախ՝ ուշադրություն գրավեցին իշխանությունների ու նրանց հետ ասոցացվող շրջանակների արձագանքները: Այն, որ նրանք փորձելու էին ամեն կերպ նսեմացնել կամ վարկաբեկել, ոչ մի կասկած չկար: Բայց որ այդքան անճար, նույնիսկ անճարակ կգտնվեն, մի փոքր անսպասելի էր: Ի՞նչ փորձեց անել իշխանական քարոզչամեքենան: Հին, արդեն բոլորի քմծիծաղը շարժող հնարքի դիմեցին. հանրահավաքից մոտ մեկ կամ կես ժամ առաջ «թռչնաթռիչք» բարձրությունից Օպերայի հրապարակի կադրեր տարածեցին, կանխատեսելի մակագրությամբ, թե... հրապարակում մարդ չկա, այն դատարկ է:

Բայց դա էլ ամենը չէ. գործարկվեց երևի արդեն նախնադարյան կաղապարը, թե «փողով են եկել»: Դե, սա էլ էր սպասելի, այս իշխանությունը «սկավառակը» չի փոխում, միշտ նույնն է: Միակ պահը, որ փաշինյանական քարոզիչները գոնե մի քիչ «կրեատիվիզմ» դրսևորեցին, թերևս կապված է հանրահավաքի պլակատներից մեկի վրա գրված կարգախոսի մեջ վրիպակ գտնելուն: Բայց սա էլ է հետաքրքիր. ոտքից գլուխ «սխալների տրագեդիա» հիշեցնողները, տառասխալներով գրառումներ անողների պակաս չունեցող ուժը գրառումներում ու պլակատներում սխալներ են որոնում: Խելքի աշեցեք...

Բայց, սա էլ դեռ մի կողմ: Ի վերջո, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է այն, որ իրականում Փաշինյանի ու նրա սատելիտների հակաքարոզչական «գործիքակազմն» էլ է էապես մաշված: Միաժամանակ, եթե իշխանության ներկայացուցիչները հիստերիկ դրսևորումներ են ունենում, ուրեմն, ընդդիմացողները հիմնականում ճիշտ ուղղությամբ են ընթանում: Նմանապես հատկանշական է, որ տրվող գնահատականների, հայտարարությունների, բանաձևումների հետ կապված իշխանական քարոզչությունը ոչինչ չի ասում: Այսինքն, ոչինչ չունի ասելու: Եթե ասելիք ունենային, միտինգային պլակատի տառասխալից չէին կախվի: Կամ էլ հնամաշ «սկավառակը» չէին պտտի, թե՝ «փողով բերված միտինգավորներ են...»:

Չէ, ոնց որ այլևս ոչինչ չի ստացվում: Նույնիսկ խաբել: Այ, սա արդեն մտածելու տեղիք է տալիս: Ճիշտ այնպես, ինչպես լուրջ մտածելու տեղիք է տալիս 10 լիտր ձրի բենզինով Երևանը կոլապսի ենթարկելը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее