ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը «Հարցազրույց»-ի եթերում ասել է, թե, ըստ ՔԿ-ի, ինչ կապ ունի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Բագրատ Գալստանյանի դեմ հարուցված քրեական գործի հետ: Ըստ ուժային կառույցի ղեկավարի` այս քրեական վարույթները պետք է դիտարկել մեկ ընդհանուր ամբողջական գործողությունների կատարման շղթայի համատեքստում: Ավելին, մեր ձեռքի տակ հայտնվել են նաև որոշ փաստական տվյալներ, այդ թվում նաև Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը, որտեղ ինքը յուրաքանչյուր օր արտացոլել է իր` օրվա կատարված գործողությունը սկսած 2022 թվականներից վերջացրած վերջին ժամանակահատվածում: *** |
«Հարցազրույց»-ի տաղավարում Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց ՔԿ նախագահին. «Կա՞ն այլ անձինք, ովքեր այս գործի մեջ ներգրավված են, սակայն ձերբակալված չեն»: «Այս առումով գործողությունը ավարտված չէ, բնականաբար: Մենք ունենք նաև այլ մասնակիցներ, որոնց առաջիկայում նաև դատավարական կարգավիճակներ կտանք: Ես առումով չեմ ուզում փակագծերը բացեմ, այս խմբի գործողությունները չէր կարող սահմանափակվել այ էս անձանց շրջանակով, բնականաբար, այդ մասով նախաքննական մարմինն ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ է կատարում, իհարկե, նաև ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ»,- ասաց Պողոսյանը: |
***
«Հարցազրույց»-ի եթերում ո՞նց որոշեցիք, որ «հանցավոր խմբի» ղեկավարը Գալստանյանն է հարցին ՔԿ նախագահը պատասխանեց, որ այս եզրահանգմանը եկել են` հաշվի առնելով` ով է կազմակերպում, հրահանգներ տալիս: Ըստ նրա` քննության հիմնական ուղղություններից մեկն է լինելու նաև երկրում ահաբեկչություն նախապատրաստած հանցախմբի ֆինանսավորման աղբյուրների բացահայտումը: «Մենք դեռ որոշ մասն ենք հրապարակել են գործիքների, միջոցների, բաներ կան, որոնց ձեռքբերումը ենթադրում է որոշակի ֆինանսական միջոցներ և ֆինանսական հնարավորություններ: Արդեն հրապարակված գաղտնալսման ձայնագրություններից մեկում նաև խոսվում է, երբ որ պատերի տակ գյուլլենք, նաև կազմակերպվելու էր, ըստ էության, դրանց ֆինանսավորման և փոխհատուցման հարցը: Այսինքն, այս առումով մեր հենց քննության ուղղություններից մեկը լինելու է նաև այն, որպեսզի պարզենք հանցավոր խմբի ֆինանսավորման աղբյուրները, և էդ մասով նույնպես քննությունը համապատասխան ընթացքում մենք պաշտոնական հաղորդագրություն կունենանք»,- ասաց Արթուր Պողոսյանը: *** |
«Ինչո՞ւ հիմա որոշեցիք բացահայտել և ձերբակալել»,- ՔԿ նախագահին հարց ուղղեց Պետրոս Ղազարյանը:
«Դուք ականատես եղաք, թե ինչ ծավալի խմբի հետ մենք գործ ունենք: Ոչ միայն սուբյեկտների քանակական առումով, այլև ողջ երկրում տարածվածության առումով: Մենք պետք է նաև բացահայտեինք այս խմբի անդամների ֆինանսավորման աղբյուրները, զենք-զինամթերքի պահման վայրերը: Ուստի մենք չէինք կարող շտապողականություն ցուցաբերել»,- «Հարցազրույց»-ի եթերում ասաց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը:
***
«Մեկնաբանություններ են հնչում, թե ՔԿ-ի ձայնագրությունները ամբողջական չեն, կտրտված են: Այնինչ ՔԿ-ն տվյալներ է հավաքել ամիսներ շարունակ, ո՞նց եք պատկերացնում ամիսներ տևած խոսակցությունները ամբողջական տեսքով հրապարակվեին մամուլի հաղորդագրությունում: Դրանց ամբողջական տարբերակը կցված է գործերում»,- «Հարցազրույց»-ի եթերում պնդեց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը: *** |
«Բոլորը քննարկում են այդ ահաբեկչության թեման, Աջապահյանը, մյուսները, առանձին դրվագներո՞վ են գործել, թե՞ մի ընդհանուր շղթայի մաս են»,- «Հարցազրույց»-ի եթերում ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին հարց ուղղեց Պետրոս Ղազարյանը: «ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ նախաձեռնած հանցավոր խմբի անդամները, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները գտնվել են ՀՀ ազգային անվտանգության վերահսկողության ներքո։ Հանցավոր խմբի անդամները պլանավորել էին իրենց գործողությունները, որպեսզի երկրում ստեղծեին անկառավարելի քաոսային իրավիճակ: Մասնավորապես հավաքագրել էին 20-25 հոգուց բաղկացած թիրախային խմբեր, որոնք պետք է իրականացնեին հստակ գործողություններ, ընդ որում, գործողությունների կատարման ժամանակագրությունը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների։ Հրապարակման մեջ նաև կար տարեթիվ՝ 2024 թվական: Մենք ունենք փաստական տվյալներ, որ 2024 թվականի նոյեմբեր ամսից պլանավորել էին որոշակի գործողություններ, սակայն կախված հանցավոր խմբի համախմբվածության, պատրաստվածության, այլ գործիքներ, միջոցներ ձեռք բերելու հանգամանքից, գործողությունների կատարման ժամանակագրությունն անընդհատ փոփոխության է ենթարկվել: Ես կուզեմ թվարկել, թե ինչ գործողություններ էին պլանավորում կատարել հանցավոր խմբի անդամները: Պետք է փակեին Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր միջպետական ճանապարհները, Երևան մուտք գործող ճանապարհները, վառել ավտոմեքենաները, ջարդել խանութները, փողոցներում շաղ տալ ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ, որպեսզի ստեղծեին ավտովթարներ՝ այդ կերպ ճանապարհները փակեն, խցանումներ առաջացնեին և այլն: Այսինքն իրենց հասանելի էր ոչ թե ուղղակի խոսքերով, այլ նաև ձեռք էին բերել համապատասխան տեղեկատվություն: Պետք է կատարեին հոսանքազրկումներ, որը պիտի բերեր բանկերի և մեծ խանութների աշխատանքի խափանման, պետք է պայթեցնեին սալյուտներ սյուներին, դարպասների պատերին, կիրառեին ծխարձակման միջոցներ, ներկով լցված տարաներ էին ձեռք բերել, որպեսզի նետեին ընթացքի մեջ ավտոբուսների դիմապակիներին, որպեսզի նրանց ընթացքը կանգնեցնեին, խցանումներ առաջացնեին, վնասեին տրոլեբուսների գծերը, խափանեին ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները, որպեսզի ոստիկանության զորքերը ժամանակին և իրավապահ մարմինը դուրս չգային և չկանխեին այս ամենը: Հանցավոր խմբի նպատակը մեկն է եղել՝ երկրում ստեղծել քաոսային վիճակ՝ իշխանությունը յուրացնելու համար»: |