▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր ձևով» շարժման մասնակից է դարձել 5000 կամավոր. Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման մասնակից է դարձել 5000 կամավոր. Նարեկ Կարապետյան

«Ամեն օր հարյուրավոր մարդիկ զանգահարում են, համացանցային կապ են հաստատում և միանում են մեզ` առաջարկելով կամավորականություն, որպեսզի երկրում հնարավոր լինի կատարել այն փոփոխությունները, ինչը իրենք և մենք բոլորս տեսնում ենք։ Այս տեմպը եթե շարունակվի, մեր համախոհների թիվը մոտակա ամիսների ընթացքում կհասնի տասնյակ հազարների»,– «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա կարծում է, որ դա արդեն «մեծ մերան կլինի» հասարակության մեջ անշրջելի փոփոխություններ կատարելու։ 

***

Ինչո՞ւ են «նախկինների» հետ ասոցացվող որոշ քաղաքական դեմքեր հայտնվել Սամվել Կարապետյանի թիմում, չէ՞ որ ասել էին` ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի։

«Մենք հայտարարել ենք ձեր թվարկած ուժերի հետ նախընտրական որևէ միավորման չգնալու մասին, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ չենք գնա։ Ձեր նշած իրավիճակը այս պահին չկա, բայց մենք պատրաստ ենք շատ ուժերի հետ աշխատել և պրոֆեսիոնալներին ներգրավել մեր թիմ։ Յուրաքանչյուր պրոֆեսիանալ, որն ունի մեծ փորձ և մաքուր ձեռքեր, կարող է միանալ մեզ»,–պատասխանեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

***

«Վարչապետի թեկնածուի հետ կապված՝ ասել ենք, որ կներկայացնենք քաղաքական ուժի ստեղծման հայտարարության ժամանակ։ Հասարակությանը վստահեցնում ենք, որ թեկնածուն կլինի ընդունելի ու շատերը կհավանեն նրա թեկնածությունը»,- ասուլիսի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետի թեկնածուի մասին լրագրողի հարցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее