Life.panorama.am-ը գրում է, որ ամերիկաբնակ երգիչ Հարութ Բալյանը պատմել է գարնանը աշխարհահռչակ «Dolby» կինոթատրոնում տեղի ունեցած իր մենահամերգի մասին և կիսվել է օտար երկրում հայկական արմատներին հավատարիմ մնալու իր մտքերով:
Երգչի խոսքերով, իր սպասված մենահամերգի ամենամեծ անակնկալը եղել է համերգի ընթացքում իր կատարմամբ Սայաթ-Նովայի «Քամանչա» ստեղծագործությունը հնչեցնելը.
«Մեր ժողովրդական երգերը դարերի պատմություն են կրում իրենց մեջ, ես միշտ ցանկացել եմ երգել ժողովրդական երգեր, սակայն միաժամանակ գիտակցել եմ, որ դա խիստ պատասխանատու քայլ է, դրան հարկավոր է պատրաստ լինել, քանի որ այն շատ նուրբ երեւույթ է: Պետք է նկատեմ, որ այդ ստեղծագործությանը «դիպչելուց» առաջ ես բավականին երկար ուսումնասիրել եմ հայկական ժողովրդական երգերը, անընդհատ լսել դրանք, որից հետո միայն որոշել այն կատարել»,- նշել է երգիչը:
Հարութ Բալյանը նկատել է, որ իր մենահամերգին Սայաթ-Նովա հնչեցնելուց առաջ չի խոսել դրա մասին որևէ մեկի հետ և ոչ մի անգամ այն չի երգել, այս քայլին գնալու որոշումն էլ անձամբ է կայացրել.
«Այդ երգը ընտրել եմ բավականին շատ երգեր լսելուց հետո միայն. «Քամանչա»-ի կատարումը իմ սրտից և հոգուց է բխել»,- նկատել է նա:
Հարցին, թե ինչպե՞ս են արձագանքել հանդիսատեսի շարքում նստած օտարեկրացիները, Հարութ Բալյանը պատմել է.
«Այո, ես ունեմ նաև օտարերկրացի հանդիսատես, ինչի համար շատ ուրախ եմ: Պետք է վստահ ասեմ, որ մեր ազգային, ժողովրդական երգերի մեջ գոյություն ունեցող հոգին ու շունչը զորեղ են, և հենց այդ հոգու շնորհիվ դահլիճում նստած անգամ օտարերկարցի հանդիսատեսը պարզապես վայելեց Սայաթ-Նովայի շունչը, որը ես փորձեցի փոխանցել նրանց»:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում