▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր արտադրանքը երեխաների համար չէ, իսկ ծնողները ընտրում են` թույլ տան երեխաներին դիտել այն, թե ոչ. Հայկ Մարության

Life.panorama.am-ը գրում է.

Վերջին շրջանում Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը հանդես եկան առանձին ստեղծած սիթքոմներով, ինչը հեռուստադիտողի մոտ կրկին ցանկություն առաջացրեց նրանց միասին տեսնել: Այսօր համացանցում տարածված հերթական հրապարակման մեջ ասվում է, որ «Ազիզյաններ»-ում առկա գռեհիկ հումորը եւ «Ռեստարտ 2020»-ի ձանձրացնող ու միապաղաղ սցենարը աններելի է Հայկի եւ Մկոյի պարագայում, ու կարծես թե կոչ է արվում հայտնի մուլտֆիլմի միտքը` «Ребята, давайте жить дружно»:

Թեմայի շրջանակում   կայքը կապ հաստատեց Հայկ Մարությանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Այդ հարցը վաղուց փակված է ու ես բազմիցս եմ նույն նախադասությամբ մեկնաբանություններ տվել: Այլեւս չեմ անդրադառնա այդ թեմային,, քանի որ ոչինչ չի փոխվել, իմ կյանքում էլ ամեն բան բարիդրացիական է:  Չեմ էլ հետաքրքրվել, թե ինչ են խոսում համացանցում, քանի որ այսօրվա  ինձ հետաքրքող միակ բանը Թրամփն է, որ ի ուրախություն ինձ հաղթեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում. Ես նրան էի սատարում»:

Մեր նկատառմանը` շատերը կարծում են, թե «Ազիզյաններ»-ում գռեհիկ ու ցենզուրայից դուրս հումորներ են արվում, Հայկ Մարությանը ընդգծեց.

«Սկսած «Կարգին հաղորդումից», մինչեւ «Սուպեր մամա» մենք ոչ մի անգամ չենք աշխատել երեխաների համար: Միշտ էլ մեր արտադրանքները նախատեսված են եղել 12 տարեկաններից բարձր հեռուստադիտողի համար: «Ազիզյանները» եւս բացառություն չէ, մենք հավատարիմ ենք մնում հումորի մեր տարբերակին, որը տարիներ շարունակ եղել է: Մենք հայտարարում ենք, որ մեր արտադրանքը երեխաների համար չէ, իսկ ծնողները ընտրում են` թույլ տան իրենց երեխաներին դիտել այն, թե ոչ: Միաժամանակ նշեմ, որ մինչ այսօր հնչած կարծիքներում երբեք չեմ լսել, թե «Ազիզյաններ»-ում գռեհիկ հումոր կա, ու ինքս էլ չեմ կարծում, որ մեր հնչեցրած հումորը ցենզուրայից դուրս է: Միշտ ասել եմ, եթե սեղանի շուրջ ցենզուրայից դուրս անեկդոտ ես պատմում ու բոլորը ծիծաղում են` առանց կենտրոնանալու ցենզուրայի վրա, նշանակում է անեկդոտդ որակով է ու ծիծաղելի, իսկ եթե անեկդոտը հետաքրքիր ու ծիծաղելի չէ, ապա ամենաչնչին բառը ցենզուրայից դուրս կորակվի. յուրաքանչյուր հումորային նախագծում գլխավորը որակն է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее