Ըստ նախնական տվյալների՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, չի կարողացել կառավարել ավտոբուսը, այդ իսկ պատճառով՝ ավտոբուսը հարվածելով մայթին՝ կողաշրջվել է, «Ազատությանը» տված հարցարզրույցում՝ խոսելով Լամբադա կամրջի մոտ 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի կողաշրջման պատճառների մասին՝ ասել է Երևան քաղաքի Տրանսպորտի և կապի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: «Մեքենան սարքին էր: Վարորդը 60 տարեկան է, բավական փորձված վարորդ է: Նրանից շատ գոհ են: Առավոտյան վարորդն անցել է բուժզննում, հետո անցել աշխատանքի: Ընթացքում է իրեն վատ զգացել»,- ասաց նա:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում


