▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք սուրբ չենք, ավելին սխալական ենք եղել ու կանք, բայց հողատուի նման հայրենիք չենք տվել. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրապետականը հաղթանակի խորհրդանիշ է մնալու, իսկ հողատուն՝ կապիտուլյացիայի։

Կապիտուլյանտի ամենամեծ մեղքը 5.000 նահատակի պատճառ ու Հայրենիք հանձնելու մեջ է։
Սա մեղք է, որը դաջվել է նրա ճակատին։

Մի ամբողջ սերնդի նահատակումը հողատուի խղճին է։
Շուշիի ու Հադրութի հանձնումը եւս։

Հազար տարի էլ իշխանություն ունենա՝ նման բեռով ապրելն ու՞մ է պետք։
Մարդ կա ծնվում է թշնամուն հաղթելու, մյուսն էլ՝ հայրենիք հանձնելու համար։

Չնայած մարդ դժվար է անվանել մեկին, ով էս «զուլումը» բերեց ազգի գլխին ու դեռ փորձում է ծպտուն հանել։
Հիմա մի քանիսը կասեն բա նախկինները, բա կոռուպցիան, բա ֆլան, բա ֆստան...

Մենք սուրբ չենք, ավելին սխալական ենք եղել ու կանք, բայց հողատուի նման հայրենիք չենք տվել, չենք դավաճանել ու ալիեւների «ղազ» չենք եղել։

Նախկին բոլոր իշխանություններն եւ այդ թվում Հանրապետականը հաղթանակի խորհդդանիշ են, իսկ դուք՝ կապիտուլյացիայի ու արժանապատվության կորստի։

Ձեր նմանների մասին դասականն ասել է. «Արգելակել հնարավոր է վերելքի, բայց ոչ գահավիժման ժամանակ»։

Իսկ դուք գահավիժում եք»,- գրել է նա ։

 

Դիտեք նաև՝ Հրապարակային վիրավորում են, բայց թաքուն կոշիկներդ են լպստում..․ Էդուարդ Շարմազանով

Դիտեք նաև՝ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Արմնյուզ»-ին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее