▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք շատ էինք կարոտել միմյանց. «Վերվարածների» Զիտան վերադառնում է

Մենք շատ էինք կարոտել միմյանց. «Վերվարածների» Զիտան վերադառնում է

 

Life.panorama.am-ը գրում է. «Վերվարածների» սիրված հերոսուհին՝ Զիտան, ում մարմնավորում էր Իվետա Եդիգարյանը, կայքի զրուցակիցն է: Դերասանուհին պատմել է 9 տարի անց «Անուղղելիներում» նկարահանվելու առաջարկի եւ սիրված թիմում կրկին աշխատելու մասին:

«Գիտեմ, որ բազմաթիվ հեռուստադիտողներ են վերջին տարիներին «Շանթ» հեռուստաընկերությանը նամակներ հղել՝ հարցնելով, թե ե՞րբ է վերջապես «Վերվարածների» շարունակությունը նկարահանվելու: Եվ ահա, 9 տարի անց, այն կունենա իր շարունակությունը, ինչի համար ուրախ է ոչ միայն հեռուստադիտողը, այլ նաեւ մենք՝ գործող դերասաններս: Թեեւ այս տարիների ընթացքում մեզնից ամեն մեկն էլ հանդես է եկել տարբեր կերպարներով ու տարբեր նախագծերում, բայց ինքներս էլ խոստովանում ենք, որ մինչեւ այսօր մարդիկ մեզ հիշում են հենց «Վերվարածների» մեր հերոսներով»,- նշեց Իվետան ու շարունակեց.

«Երբ առաջարկ ստացա նկրահանվել «Անուղղելիներում», մեծ ուրախությամբ համաձայնեցի, կարծես վերադառնայի իմ ընտանիք, որտեղ ամեն ինչ կատարյալ է, ջերմ ու սիրով լի: Զիտայի կերպարն ինձ համար այցեքարտ է, հենց այդ կերպարով ես մուտք գործեցի շոու բիզնես, եւ բնականաբար ինձ համար մեծ երջանկություն է հիմա կրկին այդ կերպարով հանդես գալ: Իհարկե, այս տարիների ընթացքում արտաքնապես շատ եմ փոխվել, բայց ինձ հետաքրքիր է, թե ինչ արձագանքներ կլսեմ եւ  ինչպես կընդունվեմ հեռուստադիտողի կողմից: Ի դեպ՝ ինքս էլ չգիտեմ, թե 9 տարի անց ինչ է սպասվում Զիտային, միայն պարզ է այն, որ նա դեռեւս ամուսնալուծված է, եւ ինչպես միշտ նրանով հետաքրքրվող տղամարդ կա: Զիտան շարունակում է փորձել ամուսնանալ, իսկ թե դա նրան կհաջողվի՞ արդյոք, ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее