Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբոգում լուսանկար է հրապարակել՝գրելով.
«Էս նկարում ես թեթև բռնվել եմ «Մոլորակից», որովհետև Քույրս է կողքիս, պինդ բռնել է այն Աշխարհը, որում ապրում ենք), բռնել է, որ չսասանվի, չերերա, կայուն մնա... իր Ընտանիքի աշխարհը։ Էդիտա Հովհաննիսյանը մեր տան Գարունն է, գարնան առաջին օրն ու Գարնան Աղջիկը։ Ծնունդդ շնորհավոր, մեր Մոլորակի պտտող, ընտանեկան Շարժիչ ու իմ Գիժ Մարտի 1։ Մենք քույրախառը գժվում ենք քեզ համար))))