Արթուր Ջանիբեկյան-ռուսական ամենավառ պրոդյուսերներից մեկը: Նա սկսեց ՈՒՀԱ-ից և հայտնի դարձավ որպես Comedy Club շոուի համահիմնադիր, որը հետագայում խոշորագույն պրոդյուսերական ընկերության վերածվեց ու դարձավ ТНТ հեռուստաալիքի բովանդակությունը թելադրող ընկերություն, հեղինակելով այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ «Наша Russia», «Универ», «Интерны», «Танцы» և այլն: 2011թ. ТНТ հեռուստաալիքը ավելի քան 10 մլրդ ռուբլով ձեռք բերեց Comedy Club Production-ի 75%-ը:2015թ. մարտին «Газпром-медиа»-ն հայտարարեց, որ ТНТ-ն, ինչպես նաև նրա հետ միաժամանակ «Профмедиа» հոլդինգի կողմից գնված ալիքները(«Пятница», ТВ-3 и «2x2») այսուհետ կներկայացնեն մեկ միասնական սուբհոլդինգ, որն էլ կղեկավարի Ջանիբեկյանը: Անցած դեկտեմբերին սուբհոլդինքգը ձեռք բերեց ևս մեկ եթերային ալիք՝ ТНТ4: Եթերային հաճախականությունը այն ձեռք է բերել «2x2»-ից, որն այժմ հեռարձակվում է կաբելային ցանցի և արբանյակային օպերատորների միջոցով: Այժմ այդ ալիքները դիտում է ՌԴ-ի ամեն չորրորդ երիտասարդ հեռուստադիտողը:
Ինչպե՞ս է փոխվում պրոդյուսերը, երբ նստում է հեռուստաալիքի ղեկավարի աթոռին, մեծ հեռուստաալիքների համար ի՞նչն է ավելի սարսափելի, քան համացանցը, և ո՞ւմ է ТНТ-ն տվել իր թանկարժեք դրամատիկ հեռուստասերիալները՝ Ջանիբեկյանը պատմել է «Ведомоси»-ի հետ հարցազրույցում:
-Եկեք սկսենք բավականին մասնակի, բայց արդիական հարցից: Ի՞նչ եք կարծում, արդյոք Netflix-ի մուտքը Ռուսաստան կարող է սպառնալիք լինել ձեր բիզնեսին: Որոշ ձեր գործընկերներ Netflix-ի մուտքը սեական վիդեոսերվիսների համար որպես իրական վտանգ են դիտարկում:
– Կոնտենտի տարածման քաղաքականության համար մեր հոլդինգն է պատասխանատվություն կրում: Ես, որպես կոնտենտի արտադրության պատասխանատու՝ ոչ մի նման ռիսկ չեմ տեսնում: Սակայն ինչպես մի լավ հայկական ֆիլմի՝ «Նվագախմբի տղաների» հերոսն է ասում՝ «մուզիկանտ նիխտ պոլիտիկ»: Այսպիսով՝ ես ևս այս պատմության մեջ կլինեմ «նիխտ պոլիտիկ»: Մեր ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգը շատ ճիշտ պատմություն է, մենք դուրս ենք մրցակցությունից:
-Այդպես չինովնիկների կողմից ավելի քիչ հարցեր կառաջանան, ու հետևաբար՝ նաև քիչ ռիսկե՞ր.
-Այո, ես չեմ կարծում, որ քաղաքականությունը հետաքրքիր է: Մենք միանգամայն դիտավորյալ չենք զբաղվում ինֆոթայնմենթով, որովհետև մենք ստեղծում ենք նեթլինքեր: Գումար ներդնելու տեսանկյունից Ինֆոթայնմենթը բացարձակ էֆեկտիվ չէ: Դա արտադրանք է, որի մեջ գումար ես ներդնում, հեռարձակում ես, և ինչ-որ մի պայմանական շաբաթ այն սկսում է նեխել, որովհետև հումորը այն ստեղծելու պահին ակտուալ իրադարձությունների մասին էր:
-Հասկանում եմ, սկզբում մեր հեռուստաալիքները պատմում են, որ Թուրքիայի նախագահը բռնապետ է ու մեր թշնամին, իսկ մի քանի ամիս անց՝ Թուրքիայի նախագահը Ռուսաստանի լավ բարեկամն է:
-Դա վերաբերում է ոչ միայն մեր պետական քաղաքականությանը. ցանկացած իրադարձության՝ օրինակ՝ աստղերի ամուսնալուծությունները: Ինֆոթայմենթում հանդիսատեսի էմոցիաները հիմնված են նրա վրա, ինչն իրական կյանքում հենց հիմա է: Իսկ մեր ժամանցային հեռուստաալիքների էկոնոմիկան խիստ կապակցված է սերիալների ու շոու-նեթլենքի կրկնության հետ. Դու մի անգամ ներդրում ես կատարել, բայց դիտումների հաշվին վաստակում ես դրա վրա մի քանի անգամ: հեռուստադիտողը սիրելի պատմությունները պատրաստ է դիտել մի քանի անգամ:
Արթուր Ջանիբեկյան
«Газпром-медиа развлекательное телевидение»-ի գլխավոր տնօրեն
.Ծնվել է 1976թ. Երևանում: Ավարտել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետրը
.1994թ. հանդիսացել է «Новые армяне» ՈՒՀԱ թիմի համահիմնադիրն ու տնօրենը
.2001թ СТС հեռուստաալիքի «Добрый вечер с Игорем Угольниковым» հաղորդման պրոդյուսեր
.2003թ. ՈՒՀԱ-ի թիմի ընկերների հետ հիմնել է Comedy Club ակումբային շոուն, որը 2005թ-ից եթեր է հեռարձակվում ТНТ հեռուստաալիքով:
.2007թ. հիմնել է Comedy Club Production-ը, 2011-2015թթ եղել է ընկերության գլխավոր տնօրենը, 2011թ. ТНТ-ն գնեց ակցիաների գլխավոր փաթեթը:
.2015թ մարտին նշանակվել է «Газпром-медиа развлекательное телевидение» սուբհոլդինգի գլխավոր տնօրեն:
Գլխավոր մարտահրավերը
-Եթե նայենք ТНТ սուբհոլդինգի կրկնությունների վարկանիշներին, կտեսնենք, որ կրկնությունները սկսել են վատ աշխատել: Ավելի քիչ հեռուստադիտող է երրորդ, չորրորդ անգամ դիտում «Универ»-ը կամ «Интерн»-ը. Ինչու՞.
-Դուք հենց նոր խոսեցիք մեր հիմնական խնդիրներից մեկի մասին: Գիտականորեն հիմնավորված պատասխան, թե ինչու են կրկնությունները վատ աշխատում, մենք չունենք: Վատ են աշխատում ոչ միայն կրկնությունները, վատ է աշխատում նաև կինոն: Ենթադրություն կա, որ դա տեղի է ունենում վերջին երկու տարիներին բոլոր վիդեոսերվերների հզոր զարգացման պատճառով: Մարդիկ հիմա սերիալներ և շուներ դիտելու բազում հնարավորություններ ունեն նաև եթերից դուրս: Բայց սա ընդամենը տարբերակ է: Սա մեզ համար լուրջ մարտահրավեր է, որի շուրջ մենք շատ լուրջ ենք աշխատում:
-Իսկ կոնկրետ ինչպե՞ս եք աշխատում.
-Ծրագրավորումն ու մարկետինքը փոխելու որոշումների տարբերակներ ունենք, սակայն ես չեմ կարող պատմել մանրամասները:
-Այն, որ սուբհոլդինգի առաջատար ТНТ ալիքը տարեսկզբից կորցնում է հեռուստալսարանը, արդյոք կապ ունի՞ նրա հետ, որ կրկնությունները սկսել են վատ աշխատել: Եթե վերցնենք 2015թ առաջին 9 ամիսները, ապա ալիքը, TNS տվյալներով, օրական միջինում դիտել է14-44 տարեկան ռուսական հեռուստալսարանի 12,8%-ը՝ այսինքն այն թիրախային հեռուստալսարանը, որի հետ փոխադարձ կապը դուք վաճառում եք գովազդատուներին: Նույն ժամանակահատվածի ТНТ-ի այս տարվա մասնաբաժինը 11,4% է:
-Այնքան էլ այդպես չէ. Տարվա առաջին 8 ամիսների-ի ընթացքում ТНТ-ի մասնաբաժինը կրճատվել է, սակայն սեպտեմբեր-հոկտեմբերին մենք զգալի աճ ենք գրանցել՝ նախորդ ամիսների հետ համեմատած, այսինքն՝ սեպտեմբեր ամսվա մասնաբաժինը ընդհանուր կազմել է 12,8%.
-բայց դա ամեն դեպքում ցածր է, քան նախորդ տարվա սեպտեմբերինն էր, այն ժամանակ ձեր մասնաբաժինը 13,5% էր:
-Մասնաբաժնի կրճատման հիմնական պատճառը հեռուստալսարանի մասնատումն է: ТНТ-ն խոշոր հեռուստաընկերություններից ամենավերջինն է, որն առնչվել է այդ պատմության հետ: Շնորհիվ ուժեղ, վառ բրենդի՝ մենք երկար դիմակայեցինք, սակայն պրոցեսը կանգնեցնելն անհնար է. մարդիկ ավելի շատ ձևաչափային ալիքներ են դիտում: Տաս տարի առաջ Ռուսաստանում կար 20-30 հեռուստաալիք, այսօր դրանց թիվը 441 է: Այդ պատճառով էլ մենք որոշել ենք ղեկավարել գործընթացն ու ստեղծել ենք ТНТ4 ձևաչափային հեռուստաալիքը, որը հեռարձակում է ТНТ ալիքի արտադրանքի կրկնությունները: Ես գիտեմ, շատերն են ասում, որ իբր ТНТ4-ի արածը ինքնակերություն է ТНТ-ի լսարանի նկատմամբ: Բայց ТНТ4-ի մասնաբաժինն այժմ համարյա 2% է: Մեր հաշվարկներով միայն 1% է առաջանում ТНТ-ի հեռուստալսարանի տեղափոխվելու հաշվին, մնացածը մենք հափշտակել ենք մրցակից հեռուստաալիքներից: Այսինքն՝ հեռուստալսարանի հետ շփման բացարձակ քանակի առումով մենք հաղթել ենք:
- Բայց ТНТ4-ի ամեն մի հեռուստադիտողի հաշվին դուք ավելի քիչ եք վաստակում, քան դա արվում է ТНТ-ի դեպքում: Ֆինանսական շահն այնքան էլ ակներև չէ:
– Այո, հիմա դա այդպես է: Սակայն համոզված եմ, որ մեր կոմերցիոն ծառայությունների ու ձևաչափային ալիքների միասնական մեգահաղորդիչի քաղաքականության շնորհիվ նոր տարում մենք կավելացնենք ТНТ4-ի հեռուստադիտողի հետ մեր կապի (միջին) արժեքը:
Ինչպե՞ս և ինչի՞ վրա վաստակել
– Քանի որ խոսք գնաց սուբհոլդինգի ալիքների փոխկապակցված լինելու մասին, կարո՞ղ եք նկարագրել ժամանցային հաղորդումների ձեր փաթեթը և բացատրել՝ ինչո՞վ են նրանք միմյանցից տարբերվում:
-Սուբհոլդինգի հիմնական ալիքը ТНТ է. երիտասրադ, սուր, հումորային հեռուստաալիք, որը գոյություն ունի 1997թ-ից: «Пятница»՝ հեռուստաալիք-գիդ, ճանփորդությունների, հաճույքների ու կյանքի համի մասին: ТВ-3-ն իր բովանդակությամբ միստիկայից տեղափոխվել է դեպի գաղտնին, և հիմա ընդարձակվում է , այսպես ասած, իրականություն-պլյուս ուղղությամբ, այսինքն, ալիքը պատմելու է պատմություններ, որոնք տեղի են ունենում իրականության սահմաններից դուրս, պատմություններ, որոնք մեր երևակայության մասին են: Ալիքն, ի դեպ, աստիճանաբար սկսում է աշխատել ավելի երիտասարդ թիրախային լսարանի հետ, այն նույնի, որն ունեն ТНТ и ТНТ4 ալիքները՝ 14–44, այլ ոչ թե 25–59 տարեկաններ, որն ուներ ТВ-3-ը մինչ այժմ: «2x2» ալիքը, որն այժմ աշխատում է 11–34 տարեկանների հետ, նույնպես կշարժվի դեպի 14–44 տարիքային հեռուստալսարան, որովհետև 14–44 տարեկանների հեռուստալսարանը ամենապահանջվածն է գովազդատուների մոտ: Դա չի նշանակում, որ հենց վաղը մենք հայտարարելու ենք ТВ-3-ի կամ «2x2»-ի թիրախային լսարանի փոփախության մասին: Խոսքը հեռուստաարտադրության նպատակակետի աստիճանական փոփոխության մասին է: «2x2»-ն կլինի սուբհոլդինգի համընդհանուր հեռուստալսարանի ամենացածր սահմանը, իսկ ТВ-3-ը՝ ամենավերինը: ТНТ-ի հեռուստալսարանի կորիզը մնում են 18-30 տարեկան հեռուստադիտողները, իսկ «Пятница» ալիքինը՝ 25–35 տարեկան հեռուստադիտողները:
Մենք անգամ հատուկ բրենդ կունենանք գովազդատուների համար՝ «Альянс развлекательных каналов «ГПМ РТВ», և այդ ալյանսը 2017թ. մեր կանխատեսումներով, գովազդատուներին կապ կտրամադրի մեր երկրի 14-44 տարեկան հեռուստադիտողների 25%- հետ:
-Ինչպիսի՞ք են ձեր ալիքների ֆինանսական ցուցանիշները.
-Մենք չենք բացահայտում առանձին ալիքների ֆինանսական ցուցանիշները: 2015թ.-ին «ГПМ РТВ»-ի ընդհանուր շահույթը 2,6% -ից աճել է մինչև 31,9 մլրդ ռուբլի: Ընդ որում, հեռուստագովազդի ողջ շուկան, հիշեցնեմ՝ ըստ ռուսական հաղորդակցության միավորումների տվյալների՝ ընկել է 14%-ով: 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա առաջին կեսի մեր համապարփակ եկամուտները աճել են 14%, իսկ գովազդից ստացված շահույթը՝ 18%. Այնպես որ, գովազդից ստացված շահույթի առումով մենք ևս առաջատարն ենք շուկայում: Բացարձակ թվերի առումով ամենաշատն ավելացրել է ТНТ-ն, տոկոսային առումով ամենաշատն աճում է ТНТ4:
-Իսկ ինչպե՞ս է փոփոխվում այդ բիզնեսի շահութաբերությունը: Որքանո՞վ եք դուք կրճատել ձեր ծախսերը ճգնաժամի պատճառով: 2014-ի վերջում ТНТ-ի նախկին գլխավոր տնօրեն Իգոր Միշինը սերիալների ու շուների արտադրողներին հայտնեց հեռուստաալքի արտադրության ծախսերի 20%-ով կրճատվելու մասին:
– Ես կասեի՝ արդյունքում մենք մեր գլխավոր նախագծերի ծախսերը թողել էինք նախկին մակարդակի վրա: Օպտիմալացրել ենք ամեն ինչ, բացի դեպի գլխավոր հեռուստաարտադրանք ու մարկետինգ արվող ներդրումներից: Նույն այդ ТНТ –ի ցանցի ընդհանուր արժեքը հիմա ընկնում է, քանի որ հիմա մենք չենք հեռարձակում այնպիսի փորձարկային ու թանկարժեք ֆորմատներ, ինչպիսիք են դրամատիկ սերիալները: Սակայն խիստ տնտեսելու մասին չի գնում խոսքը: Հիմա մեր եկամուտները աճում են, հավասարաչափ աճում են նաև հեռուստաարտադրանքի վրա ծախսերը:
– Հոլդինգին, նրա բաժնետերերին, ենթադրում եմ՝ ցանկալի կլինի վերադառնալ նախաճգնաժամային շահութեբերության մակարդակ, որպեսզի ծախսերը չաճեն այն ունյն տեմպերով, ինչպես եկամուտը:
-Նման խոսակցություններ ես չեմ լսում: Սուբհոլդինգը մինչև 2021թ. մշակած մարտավարություն ունի: Տրամաբանությունը կայանում է նրանում, որ մենք մշտապես ներդրումներ ենք կատարում մեր հեռուստաարտադրանքի մեջ, որպեսզի թե՛ լսարանի և թե՛ եկամուտների առումով մենք այսուհետ էլ աճ գրանցենք:Մենք խնդիր չունենք մաքսիմալ վաստակել հենց այս պահին և միայն այս պահին. մենք ուզում ենք մշտապես զարգանալ և մշտապես վաստակել:
-Ինձ պատմել են, որ հասուն լսարանի համար դրամատիկ սերիալներից հրաժարվելը կապված է ոչ միայն արտադրական բյուջեների առումով ТНТ–ի նախկին շահութաբերությունը վերականգնելու ցանկության հետ: Էքսպերիմենտը համարվել է անհաջող , քանի որ նման սերիլալները վանում են ալիքի հեռուստալսարանը:
-Ահա թե ինչպես է եղել. 2014-ի սկզբին մենք ТНТ-ի լսարանը ընդլայնելու գլոբալ որոշում ընդունեցինք՝ գրավել նոր հեռուստադիտողներ: Դրա համար նոր ֆորմատի նախագծեր էին պետք: Այդպես ծնվեցին «Танцы» նախագիծը, «Чернобыль», «Сладкая жизнь», «Измены» սերիլաները և այլն: Այս ամենին հաջորդեց տնտեսական, իսկ հետո նաև նրան հաջորդած գովազդային շուկայի անկումները: Թանկարժեք փորձարկային սերիալներ թողարկելու իմասնտ այլևս չկար: Այնպիսի զգացողություն էր, որ պատերազմ է, ծանր օդուժն արդեն օդում է, իսկ հետևակը մանցել է իր տեղում և ոչ մի տեղ չի գնում: Այնինչ՝ ТНТ-ի հեռուստալսարանի հետ սկսեցին տարօրինակություններ կատարվել: Այսինքն՝ 10 տարի մենք հեռուստադիտողին մատուցել ենք հասկանալի, սովորական սնունդ, իսկ հետո փոխել ենք մենյուի հիմնական կետերը:Մեր հավատարիմ հեռուստադիտողները այլևս չէին հասկանում՝ ինչ ենք մենք ցուցադրում նրանց համար: Իսկ նոր մարդիկ, որոնց մենք գրավել էինք մեր հասուն նախագծերով՝ մեր կոնտենտով ակնհայտորեն չէին բավարարվում, մենք չէինք կարողանում բավականաչափ բավարարել նրանց ճաշակը: Այդ պատճառով մենք կրկին մատուցում ենք այն, ինչը միշտ ունեինք՝ մենք ունենք մեր ընդարձակ ու հավատարիմ հեռուստալսարանը:
Մեծացած հեռուստադիտողները
-բայց չէ՞ որ 10 տարվա ընթացքում ձեր հավատարիմ հեռուստադիտողները փոխվել են. Նրանք մեծացել են, ունեն ընտանիք ու երեխաներ:
– Խնդիրը տարիքի մեջ չէ: Comedy Club և«Измеа» նախագծերի հեռուստադիտողները գուցե և նույն տարիքի են, բայց տարբեր են: Նրանք տարբեր են (խորհում է): ես անգամ չեմ ուզում ձևակերպել այս նրբությունները: Իմ գլխում հստակ է ու խիստ՝ պետք է վերադառնալ նախկին հեռուստալսարանի. Վերջ:
-Այսի՞նքն «կարճ ու կոնկրետ՝ ես այդպես եմ զգում»
– Չէի ցանկանա, որ այստեղ առհասարակ հնչեր «Ես» բառը: Comedy Club Production –ի համակարգում այն անտրամաբանական էր: Այն անտրամաբանական է նաև այս դեպքում: Ես՝ լինելով սիգարով մարդ, զգում եմ, որ ամեն ինչի գլուխը թիմն է: Ոչ ոչ միանձնյա չի կարող որոշումներ կայացնել, հատկապես այնպիսի բարդ կառույցի ու հարցերի դեպքում, ինչպիսիք են հեռուստաալիքը կամ հեռուստաալիքի քաղաքականությունը: Նախկին գործելաոճին վերադառնալու անհրաժեշտությունը զգում էր ողջ թիմը՝ սկսած ալիքի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Դուլերայնից մինչև ТНТ-ի բոլոր պրոդյուսերները:
-Ինչպես հասկանում եմ՝ այդ որոշումը կայացվել էր դեռ գարնան վերջում: Սակայն վերջերս դուք հեռարձակեցիք «Ольгa»-ն, որն այն նույն փորձարկային նախագծերից էր:
-Չէ, ի՞նչ եք ասում: «Ольга»-ն, դա դասական ТНТ է՝ երիտասարդ, ծիծաղելի, սուր: Սերիալն էլ հրաշալի ցուցանիշներ ունեցավ: Նրա մասնաբաժինը կազմել է 23,9%. Իսկ հոկտեմբերի 10 ին մեզ մոտ մեկնարկեց «Универ»-ը և գրանցեց 22% մասնաբաժին: Մի սերիալի համար, որը եթերում է, մեղմ ասած, ոչ առաջին տարին, սա հրաշալի արդյունք է: Վերադարձը նախկին ֆորմատներին աշխատում է. մեր հեռուստադիտողները նորից սկսում են մեզ շատ սիրել:
-Եվ այնուամենայնիվ՝ ТНТ-ի հեռուստադիտողները չափազանց մեծացել են: Ինչպես ես հասկանում եմ՝ Comedy Club-ի լսարանի միջին տաիրքը 36-ն է: Այնուհետ մեզ բոլորիս սպասվումէ դեմոգրաֆիկ անդունդը և դա է ակնհայտ խնդիրը. Գովազդատուները ձեզանից հենց երիտասարդության հետ կոնտակտներն են գնում:
-Այդպիսի ռիսկեր կան: Մենք դրանց ուշադիր հետևում ենք: Ինչպես մեզ վրա կանդրադառնա դեմոգրաֆիկ անդունդը՝ դժվար է ասել: Մենք միշտ ունենում ենք մեր նոր, երիտասարդ ունկնդիրներին:
– Այդ դեպքում ինչու՞ է միջին տարիքը տեղաշարժվում դեպի ավելի հասուն տարիք:
– Դա կապված է դեմոգրաֆիկ մի քանի հանգամանքներով: Մենք ինչպես աշխատել ենք մեր հեռուստալսարանի կորիզի համար, այնպես էլ շարունակում ենք դա անել: Մենք կարողանում ենք խոցել հենց այդ կետը ու շարունակում ենք անել դա: Ու պետք է ի նկատի ունենալ ոչ միայն ТНТ-ի, այլ նաև ТНТ4-ի, ինչպես նաև այն հեռուստադիտողներին, որոնք մենք ձեռք ենք բերում համացանցի հաշվին: Մեր սերիալներն ու շուները համացանցում ամսվա մեջ միլիոնավոր դիտումներ են գրանցում:
-Դուք շատ եք փորձարկումներ անում համացանցի հետ: Մեկ սերիալներից տեղադրում հատվածներ եք տեղադրում՝ դրանց եթեր հեռարձակվելուց անմիջապես հետո, մեկ հրաժարվում եք դա անել, իսկ հետո նորից դրան եք վերադառնում: Ի՞նչ եզրահանգման եք վերջիվերջո եկել, հայտնի սերիալների հատվածները համացանցի օգտատերերին հասանելի դարձնելը նվազեցնու՞մ է եթերային վարկանիշները:
–Գլոբալ առումով, հեռուստատեսությունն, իհարկե, հօգուտ համացանցի մի օր կորցնելու է իր լսարանի մի մասը: Սակայն ներկայումս դա այնքան էլ կոնցեպտուալ խնդիր չէ: Մենք ավելի շատ կորցնում ենք թեմատիկ ալիքների պատճառով: Մի քիչ էլ՝ ու այդ ալիքները կխլեն հեռուստադիտողների 20%-ին: Մեր, մեծ եթերաժամանակով ալիքներիս բախտը խոշոր հաշվով բերել է, որ այդպիսի թեմատիկ ալիքները հարյուրավոր են և նրացն լավ չեն չանաչում, ուստի և լավ չեն վաճառվում ու շատ գումար էլ չեն վաստակում: Իսկ ահա մեզ համար մեր կորցրած հեռուստադիտողները ֆինանսական լուրջ կորուստներ են: Ահա թե ինչու է կարևոր հիմնավորվել թեմատիկ հեռուստատեսության բնագավառում և սովորել այն լավ վաճառել: Ամեն ինչ պետք է անել սեփական ուժերով. Ամեն ինչ պետք է տուն բերել, որպեսզի ամեն ինչը քոնը լինի:
-Ի՞նչ կլինի թանկարեժեք դրամատիկ սերիալների հետ, որոնք փորձարկման ժշրջանակներում նկարահանվել են ТНТ-ի համար: Դուք դրանք դարակում կթողնե՞ք , իսկ ծախսերն էլ կանտեսե՞ք:
–Ոչ, մենք դրանք փոխանցում ենք ТВ-3-ին: Ոչ բոլորն, իհարկե. Միայն նրանք, որոնք համապատասխանում են ТВ-3-ի թեմատիկային: Տեսնենք, թե ինչպես դրանք կընդունի լսարանը: Ինչ որ բան եթերում կթողնենք, ինչ որ բան էլ կփորձենք մտքին հասցնել: . На ТВ-3-ով կհեռարձակվի Ալեքսանդր Ցեկալոյի «Среда»-ի նկարահանած Gogol-ը, «Чернобыль»-ի շարունակությունը: Ընդհանուր այդպիսի 4-5 մեգանախագծեր, որոնք ТВ-3-ը նախկինում երբեք չի ունեցել և չէր էլ կարող իրեն թույլ տալ ունենալ: Դրանք շատ որակով նախագծեր են, որոնք կխթանեն ТВ-3-ի աճը: Ես երբեք չեմ կարևորել հանրահայտ արտիստների մասնակցությունը այս կամ այն նախագծում, սակայն հեռուստադիտողի համար սա շատ կարևոր պահ է, հատկապես եթե մենք հեռուստալսարան ընդլայնելու խնդիր ունենք այդ նույն ТВ-3-ի համար: Մեր կողմից ընդգրկված արտիստները հետաքրքրություն կառաջացնեն նախագծերի նկատմամբ: . Օրինակ՝ Gogol-ում Նկարահանվում է Օլեգ Մենշիկովը:
-Արդյոք արմատական փոփոխություններ սպասու՞մ են «Пятница» ալիքին:
– Հոլդինգի կարծիքով՝ ամենաքիչ աշխատանքները «Пятница» -ի հետ են պահանջվում անել: Նրա լսարանը աճում է , եկամուտներն ամենաշատն են աճում, նրանց հովանավորները երջանիկ են: «Пятниa»-ի գլխավոր տնօրեն Կոլյա կարտոզիան ամենահրաշալին ու ամենահանճարեղն է: «Пятниa»-ի գլխավոր գանձը Կարտոզինի ուղեղն է:Կոլյայի նման մարդկանց պետք է փայփայել ու ստեղծել նրանց համար ճիշտ պայմաններ: Ստեղծել ճիշտ պայմաններ՝ սա ամենակարևորն է: Այս սկզբունքով ենք աշխատում նաև մեր արտադրող ընկերությունների՝ Good Story media-ի և Comedy Club Production-ի պրոդյուսերների հետ:
Մերոնք՝ մերոնց մեջ
– ГПМ РТВ-ն տարբերվում է նրանով, որ գնում է նախ և առաջ սեփական ստուդիաների արտադրանքը: Ձեր գործընկերների հետ հիմնել եք Comedy Club Production-ը, իսկ հետո, երբ այն գնեց «Газпром-медиа»-ն՝ աշխատանքի անցաք այդ հոլդինգում: Երկու տարի առաջ հոլդինքը գնեց Good Story media-ն:Այսպիսով հոլդինքը երաշխավորեց, որ այդ թիմերը կաշխատեն միայն իր հետ: Այսպիսով չի՞ պակասում արդյոք սեփական ընկերությունների ստիմուլը նորանոր նեթլենկեր ստեղծելու համար: Չէ՞ որ նրանց պատվերները երաշխավորված են:
– Նրանք ունեն երաշխավորված պատվերներ, սակայն երաշխավորված չեն դրանց դիմաց վճարները: Նրանց եկամուտներն անմիջականորեն կապված են սեփական արտադրանքի վարկանիշի հետ: Սա և պլյուս է, և մինուս: կարևորը՝ մեր պրոդյուսերները հնարավորություն ունեն ազդել արտադրանքի նկատմամբ ալիքի քաղաքականության, արտադրանքի տարածման գործընթացի վրա: Good Story media-ի պրոդյուսեր Անտոն Շչուկինը, Անտոն Զայցևը և Արտյոմ Լոգինովը ТНТ թիմի հետ միասին քննարկել են «Ольга»-ի պրոմոհոլովակները, դրա համար էլ նախագիծը կրակեց՝ դարձավ ТНТ-ի հեռուստալսարանի տարվա ամենահաջողված սերիալը: Թիմը շատ կարևոր է, գլխավորն այն ճիշտ դասավորելն է:
Comedy Club Рroduction-ից և Good Story media-ից բացի այժմ մենք ունենք սեփական «Пятница» ստուդիան: նախկինում ալիքը գնում էր արտաքին արտադրողների հեռուստաարտադրանքը: Իսկ հիմաայդ ալիքով հեռարձակվող նախագծերի 1/3-ը, ստեղծվում է ներսի արտադրողը՝ «Ревизорро», «Магаззино», «Хэлоу, Раша!» և «Приманка».
–Սա ինչ-որ կերպ կա՞պ ունի այն փաստի հետ, որ «Пятница»-ն սկզբնական շրջանում հեռարձակում էր ուկրաինական ալիքների նախագծերից շատերը, իսկ այժմ դա քաղաքական ռիսկ է:
-Ոչ, Ուկրաինան այստեղ կապ չունի: նախագծերը կարող էին արտադրվել Իրկուտսկում, և արդյունքը, միևնույն է, նույնը կլիներ: Պարզապես մեզ պետք չեն արտաքին ռիսկեր: Ինչպես ասացի՝ բոլոր մերը՝ մեր տուն: Այդպես մենք վերահսկում ենք հեռուստաարտադրանքի զարգացումը, բալոր կրկնությունները, թիմերը:Մենք չենք ուզում լինի այնպես, ինչպես հաճախ է լինում գործընկերների հետ՝ ТНТ-ն գովազդում է նախագիծը, իսկ այն հետո գնում է ուրիշ ալիք կերակրելու:
Աղբյուրը՝ life.ru
Թարգմանությունը՝ BlogNews-ի