▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ունենք լրջագույն խնդիրներ եւ այդ խնդիրների անունն ընդդիմություն է. իմքայլական պատգամավոր

Մենք լրջագույն խնդիրներ ունենք և խնդիրների անունն ընդդիմություն է՝ խորհրդարանական և ոչ խորհրդարանական, ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

«Ընդդիմության ներկայացուցիչներն այն մարդիկ են, որոնք առավոտից երեկո այս ու այլ ամբիոններից շահարկում են հետպատերազմյան իրավիճակը, մեր եղբայրների գերության մեջ լինելու, Սյունիքի անվտանգության հարցերը», - ասաց իշխանական պատգամավորը: Դավոյանը նշեց, որ պետք է ուժեղանալ ու զինվել, բայց ոչ թանկարժեք մեքենաներով ու հարստություններով:

«Պետք է հզորանալ ու անել այն, ինչ չեն արել շատերը», - ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее