▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ունենք հավաստի տեղեկություններ, որ պատրաստվում են հակահայ փաստաթղթեր․ Վարուժան Ավետիսյան

Ազգային- ժողովրդավարական բևեռը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե կուսակցությունն ունի հավաստի տեղեկություններ՝ սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին Փաշինյանի կողմից նոր փաստաթղթեր ստորագրելու վերաբերյալ․

«Հարգելի հայրենակիցներ, Հավաստի տեղեկությունների համաձայն Հայաստանի Հանրապետության դրածո իշխանությունները պատրաստվում են սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատվածում ստորագրել մի շարք հակահայ փաստաթղթեր, որոնցով նախատեսվում է ամրագրել և օրինականացնել 44-օրյա պայմանավորված պատերազմի հետևանքները։

http://asekose.am/filemanager/uploads/varujan_avetisyan.jpg

Ակնհայտ է, որ ձևավորված ռուս-թուրք-ադրբեջանական անթաքույց դաշինքի ճնշմամբ իրագործվում է տխրահռչակ Լավրովի պլանի վերջին փուլը, ինչը կործանարար է լինելու Հայաստանի համար։ Ազգային-ժողովրդավարական բևեռը հավաստիացնում է, որ ամենօրյա ռեժիմով հետևում է մեր թշնամիների և նրանց ծառայող հայաստանյան իշխանության դավադիր քայլերին և իրազեկ է քաղաքական անցուդարձին։ Վերը նշվածի հաշվառմամբ, Ազգային-ժողովրդավարական բևեռը հայ ազգի գիտակից ու հայրենանվեր հատվածին կոչ է անում Հայրենիքին տեր կանգնելու նպատակով պատրաստ լինել առաջին իսկ կանչով սկսելու ազատագրական պայքարի գործընթաց և երկրի հրապարակներում իր կամքը պարտադրելու ներքին ու արտաքին թշնամիներին», - ասված է Բևեռի տարածած հայտարարության մեջ։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее