▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք. վարչապետը հանձնարարեց մարզերում լուծել այդ խնդիրը

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ էլեկտրոնային առողջապահության ամբողջացման ներդրման աշխատանքներին:

Նրա խոսքով, Առողջապահության նախարարության կողմից ըստ կառավարության միջոցառումների ծրագրի, սահմանված ժամանակացույցի իրականացվում են էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները. «Այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային ու մարզային ենթակայության բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումը էլեկտրոնային առողջապահական համակարգին»,-ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման եւ զարգացման, Առողջապահության, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին հանձնարարեց, իսկ Երեւանի քաղաքապետին առաջարկեց 15-օրյա ժամկետում քաղաքային եւ մարզային ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ օգտատերերի համացանց մուտք գործելու եւ էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար: Նա նաեւ հանձնարարեց կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն կառավարության աշխատակազմ։

«Այստեղ մարզպետները բան չունե՞ն անելու: Այստեղ մարզպետներին էլ պետք է ավելացնել: Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, դա պետք է արագ ապահովենք, չեմ կարծում, որ այստեղ որեւէ խնդիր կա: Դա է, չէ՞, պրոբլեմը», - ընդգծեց նա:

Վարչապետի ևս մեկ հանձնարակական՝ ստորև՝ տեսանյութի միջոցով.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մարտի 15-ին, կառավարության նիստի սկզբում անդրադարձավ իր Լիբանան պաշտոնական այցելությանը: «Այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաեւ գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում»,-ասաց նա; Ելնելով դրանից, Կարեն Կարապետյանը Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց մեկամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարելու ուղղությամբ եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել հայ-լիբանանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների հարցերի օրակարգերի ձեւավորման, ինչպես նաեւ քննարկել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ; «Այստեղ պետք է նաեւ հստակ ձեւակերպել ժամկետներն այն գործարարների, որոնց հետ պայմանավորվել ենք իրենց այցերը կազմակերպելու վերաբերյալ»,-ընդգծեց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее