▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Ջենիֆեր Լոպեսին». Մխիթարյանը վերաձևակերպել է Փաշինյանի մտքերը

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը վերաձևակերպել է Նիկոլ Փաշինյանի հետևյալ միտքը՝ «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»։

«Ոչինչ այդքան ճանաչելիություն չի բերել Հայաստանին, որքան 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտությունը և 2023 թվականի աշնանն Արցախի կորուստը և հայաթափումը:

Տեղեկատվական նման ծավալի հոսքեր չի կարող ապահովել ոչ մի գերաստղի 2 օրանոց այց և համերգ:

Հայաստանի ներկայիս իշխանությունը փաստացի մեզ մտցրեց 21-րդ դարի 4 կապիտուլացված պետությունների ցանկ.

(Աֆղանստան 2001, Իրաք 2003, Լիբիա 2011):

Այսպիսով, վերաձևակերպելով «դասականի» արտաբերած տխմարությունը՝

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Ջենիֆեր Լոպեսին»,- գրել է Մխիթարյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее