Արարատի մարզի Հնաբերդ գյուղում՝ Դվին մայրաքաղաքի պեղավայրի մոտակայքում, այսօր 7-րդ անգամ անցկացվեց Տոլմայի համահայկական փառատոնը։
«Շատ քիչ են այն փառատոնները, որոնք միտված են ազգային մշակույթը պահպանելու գործին։ 7 տարի է՝ մասնակցում եմ այս փառատոնին։ Պարզապես մեծ պատիվ է ներկա լինել, քանի որ կարևոր և ազգանվեր գործ է։ Ուզում եմ հիշեցնել, որ տոլման մերն է նույնիսկ երգերում․
Տոլմա փաթեմ բիբարով,
Սասունցի եմ ջիգյարով․․․»,-ասաց ժողովրդական երգիչ Արսեն Գրգորյանը։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նկատեց․
«Մենք մեր հզոր մշակութային ժառանգությունը ոչ ոքի չենք զիջելու, այն զարգացնելու ենք, քանի որ պարտք ունենք մեր նախնիների առջև»։
Հիշեցնենք, որ մեր հարևան և հակառակորդ երկիրը՝ Ադրբեջանը, քայլեր է կատարում՝ յուրացնելու հայկական ավանդական այս ուտեստը։
Անի Կարապետյան
Կարդացեք նաև՝ Ամենաարագը սպառվեց զինվորի պատրաստած տոլման


