▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մասնակցելու ենք առաջիկա ընտրություններին՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության հայտարարությունը․

Սիրելի հայրենակիցներ,

Մենք լիովին գիտակցում ենք ձեր մտահոգություններն ու հետաքրքրվածությունը մեր կուսակցության պատվավոր նախագահի՝ Վարդան Ղուկասյանի դատական գործընթացներով։ Ձեր մշտական աջակցությունն ու վստահությունը մեզ համար չափազանց կարևոր են։

Այս պահին, ելնելով նրա անվտանգության նկատառումներից և նրա դեմ շարունակվող թշնամական գործողություններից, մենք ստիպված ենք սահմանափակել տրամադրվող տեղեկատվությունը։ Ցավոք, որոշ մանրամասներ չենք կարող հրապարակել, քանի որ դրանք կարող են վնասել թե՛ Վարդան Ղուկասյանին, թե՛ իրավական ընթացքին։

Շատերդ արդարացիորեն հարցադրում եք անում՝ արդյոք Վարդան Ղուկասյանը կարող է մնալ կալանքի տակ մինչև 2026 թ․՝ նրան քաղաքական գործընթացներից հեռացնելու նպատակով։ Հստակ և պատասխանատու կերպով հայտարարում ենք՝ այդպիսի սցենար չի լինելու։ Նման քաղաքական հաշվարկները դատապարտված են ձախողման։

Մենք մասնակցելու ենք առաջիկա ընտրություններին՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Նա առաջ է տանելու ոչ միայն իր պայքարը, այլև այն գաղափարն ու շարժումը, որի առաջնորդն է դարձել։

Ձեր համբերությունը և միասնությունը մեզ ուժ են տալիս։ Շնորհակալ ենք, որ շարունակում եք կանգնել արդարության և ճշմարտության կողքին։

Վստահ եղեք՝ հաղթանակը մերն է լինելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее