Համացանցային վերջին զավեշտալի պատմությունից հետո, երբ ոչ անհայտ մի բլոգեր,Asekose.am-ի հասցեին հանդես եկավ խելակորույս մի հրապարակմամբ, մեր խմբագրություն, որի հետ իմ կապն արդեն անցյալում է, զանգահարում ու նաև մեզ գրում էին տասնյակ ընթերցողներ, ովքեր իրենց ենթադրություններն, ասեկոսեներն ու նույնիսկ փաստերն էին ներկայացնում տվյալ հրապարակման, դրա ծագման ու նպատակների մասին:
Մեր ընթերցողների ու նրանց հոգատարության նկատմամբ մեր հարգանք ու շնորհակալությունը արտահայտելով՝ ցանկանում ենք նշել, որ ինչպես տվյալ հրապարակումն, այնպես էլ դրա հետևում կանգնածներն ու նրանց ծրագրած հետագա քայլերը չեն կարող ազդել Asekose.am-ի գործի, հրապարակումների ու առավել ևս ՝ տրամադրության վրա:
Հուրախություն մեզ, մենք լավ գիտենք ստոր մեթոդների մասին, որոնցով փորձել ու մերթընդմերթ փորձում են պայքարել մեր դեմ:
Փառք Աստծո, մենք նաև գիտենք դրանց դեմ պայքարելու ձևերի ու նաև՝ մեր դեմ ուղղված ստորություններն արհամարհելու սպանիչ ուժի մասին:
Ցանկանում ենք ևս մեկ անգամ նշել, որ խելակորույս հրապարակման նյութով ողողված էր համացանցը, մի քանի կայքերի լրահոսը, բլոգային գրառումներից շատերը...
Եվ այս ամենը կապել Asekose.am-ի հետ, որի լրագրողը պարզապես հարցազրույց է իրականացրել իր նախկին գործընկերոջից բողոքող լուսանկարիչի հետ, պարզապես ցնորամտություն է:
Իսկ նույն ցնորամիտ մոլագարությամբ գրված նյութում շոշափել մի մարդու անուն, ով, ընդհանրապես, կապ չունի այս պատմության հետ՝ անբարոյականություն է, որը ուշ թե շուտ վերադառնալու է պատվիրատուներին:
Հեղինակ՝
Ա. Գրիգորյան