galatv.am-ը գրում է.Հայ համայնքի շուրջ 300 ներկայացուցիչներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Մոսկվայում՝ ի պաշտպանություն Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող հայրենակիցների:
«Մենք Հայաստանի ժողովրդի կողքին ենք, որը ցանկանում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հենց նրա պատճառով է, որ մենք բոլորս հայտնվել ենք Ռուսաստանում»,-հայտարարել է ցուցարարներից մեկը:
Բողոքող հայերը հավաքվել են եկեղեցու մոտ՝ առանց պաստառների, քանի որ նախորդ օրերին նրանց տարածք չեն թողել, քանի որ, հոգեւորականների պնդմամբ, այնտեղ քաղաքական ակցիաներ անցկացնել չի կարելի:
Մոտակայքում հերթապահել են ռուսաստանցի ուժայինները: Մասնակիցներից ոմանց զայրացրել է այն փաստը, որ եկեղեցու ներկայացուցիչներն ահազանգել են ռուսաստանցի ուժայիններին:
Մոսկվայում բնակվող հայերը նշել են, որ իրենք իրավունք ունեն ազդեցություն գործել իրենց հայրենիքում առկա իրավիճակի վրա:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


