Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Սեյրան Օհանյանի գրառումը, որում ասված է. «Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը: Մեր բոլորի մարտական տրամադրությունը շատ բարձր է, մենք բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության համար»։
Օհանյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք երբեք պարտություն չենք կրի, քանի դեռ մեր ոգին պատրաստ է հաղթելո՛ւ»։
Հիշեցնենք, որ այսօր ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական քարոզչամեքենանհերթական կեղծիքն է տարածել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: