▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք էլ միամտաբար հրաժարական ենք պահանջում...Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Փաստորեն, պաշտոն ստանձնելու համար շատ ավելի քիչ բան է հարկավոր, քան հրաժարական տալու...

Մեր օրերում պաշտոն կարող ես ստանձնել ընդամենը մի հարյուր կիլոմետր քայլելու և ժողովրդին խաբելու շնորհիվ, այ իսկ հրաժարականի համար պետք ունենալ նամուս, թասիբ, խիղճ, մեծահոգություն, տղամարդկություն, ամոթի զգացում, ճիշտը լսելու և ընդունելու ունակություն, պատվախնդրություն, խիզախություն և, որ ամենակարևորն է՝ հայրենասիրություն...

Հիմա խնդրում եմ ասեք՝ վերը թվարկվածներից ո՞ր մեկն ունի վարչապետի աթոռին զոդված անձը...

Մենք էլ միամտաբար հրաժարական ենք պահանջում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее