Եթե հաղթանակ տաներ որեւէ այլ կուսակցություն, որը կապված չէ պատերազմում պարտության հետ, ապա կհամարեի, որ ճգնաժամը հաղթահարված է:
Այս մասին հունիսի 29-ին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Սակայն նման արդյունքը նշանակում է, որ մենք չենք ստանա հարցերի պատասխաններ 5000 զոհերի մասին, այն մասին, թե ինչպես ենք կորցրել Հադրութն ու Շուշին: Հանրության մեջ լուրջ կասկածներ կմնան Ղարաբաղի դիմաց 5 միլիարդի գործարքի շուրջ:
Այս հարցերի պատասխանների բացակայության պայմաններում անհնար է խոսել հասարակության մեջ վստահության եւ համերաշխության մթնոլորտի մասին: Ի՞նչ խնդիր են լուծել այս ընտրությունները: Սովորաբար արտահերթ ընտրություններն անցկացվում են ճգնաժամերը հաղթահարելու համար: Մեր դեպքում այն առաջ բերվեց տարածքային եւ մարդկային կորուստների պատճառով: Այսինքն՝ ընտրություններին հաջորդած ճգնաժամը չի լուծվել, քանի որ այդ ամենի կազմակերպիչները մնացին իշխանության ղեկին: Մենք կլինենք այն ուժը, որը կպայքարի այս ճգնաժամը վերջնականապես հաղթահարելու համար: «Հայաստան» դաշինքը դարձել է խորհրդարանական ընդդիմություն եւ կարող է սահմանափակել իշխանությունների ամենաթողությունը», - նշեց Քոչարյանը:
Դիտեք նաև՝