▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք բավականին «ռազգոն» ենք վերցրել. Կարեն Կարապետյան

ՀՀԿ նախընտրական հանդիպումները Սյունիքի մարզում 

Անդրադառնալով ներդրումային ծրագրերի ծավալներին՝ վարչապետը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում նախատեսվում են 55 մլն դոլարի ծրագրեր՝ տարբեր ոլորտներում: Բանակցություններ են տարվում Կապանի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ: «Մենք ժողովրդական խոսքով ասած՝ լավ թափ ենք հավաքել, ու եթե դուք չկանգնեցնեք այդ թափը, այսպես էլ գնալու ենք առաջ: Սյունիքում տեսնում ենք զարգացման երեք շարժիչ ոլորտ՝ հանքարդյունաբերությունը, անասնապահությունը և գյուղատնտեսությունը: Վստահ եմ, որ Սյունիքում կստեղծենք մի միջավայր, որտեղ արտադրողների համար շուկայի հետ կապված խնդիրները նվազագույնը կլինեն: Միաժամանակ, մենք պետք է օգտագործենք այն, որ Սյունիքի մարզը հարևան է բարեկամ Իրանի հետ: Այս պահին վերջնական բանակցություններ ենք վարում Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ, որտեղ ներգրավվելու է այն կապիտալը, որը հետաքրքրություն ունի Իրանի շուկայի նկատմամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք ԱՏԳ-ի մեկնարկը կհայտարարենք»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Բելառուսի գործընկերներին առաջարկել է օգտագործել Մեղրու հարթակ, իրենց երկրների կապիտալը ներգրավել այնտեղ ու մուտք գործել Իրան: Գործադիրի ղեկավարը նշել է, որ իրանական կողմի հետ բանակցություններ են տարվում ԱՏԳ-ում հատուկ ընկերություն ստեղծելու շուրջ, որը զբաղվելու է մեծածավալ արտահանմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее