Blognews.am-ը գրում է. Ոճաբան Արփինե Կոշտոյանն օրերս թողարկել է իր նոր հավաքածուն, որի դեմքը Մենչի կինը՝ նախկին մոդել Քրիստինա Սմսարյանն ու դուստրը՝ Մարիան են։
«Այս տարի շատ ակտուալ է, երբ մայրիկներն իրենց աղջիկների համար իրենց զգեստների նման ոճային շորիկներ են պատվիրում։ Հիմնականում երեկոյան զգեստներ են պատվիրում։ Որոշեցի հենց այդպիսի հավաքածու ստեղծել, սակայն տարբեր ոճերով։ Առօրյայում էլ կարելի է այդպես անել՝ ճղճղած ջինսեր, բոթասներ, շորիկներ: Ներկայացրել եմ ամենաշքեղ զգեստներից մինչև սպորտային հագուստներ»,- կայքի հետ զրույցում ասել է Արփինեն։
Ոճաբանը նշել է, որ ընտրել է այնպիսի ձևվածքներ և գույներ, որոնք այս տարի ակտուալ են.
«Ձևվածքներն այնպես եմ ընտրել, որ և՛ նորաձև լինեն, և՛ համապատասխանեն տարբեր կազմվածքի մարդկանց։ Այս սեզոնին ակտուալ են «կեղտոտ» գույները՝ բաց վարդագույնը, մանուշակագույնի երանգները՝ մինչև մոխրագույն։ Հենց այդ երանգներն էլ ընտրել եմ այս հավաքածուիս համար»։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում