Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի Մելինե Դալուզյանը լուսանկար է հրապարակել Արցախից:
Հիշեցնենք, որ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը, օրերս իր հարցազրույցներից մեկում, մասնավորապես, նշել էր, Մելինե Դալուզյանը սպորտից հեռացել է. « Իր հագուկապի, տեսքի, իրեն չհետևելու համար ծանրամարտի անունը արդեն դուրս է գալիս։ Իրեն ասել են՝ եթե քեզ կպահես որպես աղջիկ՝ թե՛ արտաքինով, թե՛ ամեն ինչով, դու էլի տեղ ունես, եթե ոչ, բարի ճանապարհ։ Ու ինքը հեռացավ»։
Լուսանկարը՝ Մելինե Դալուզյանի ֆեյսբուքյան էջից