▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ֊երկու օրից Արթուրի մահը դրոշ կդարձնեն ընտրողի ձայն տենչացող իմպոտենտ քաղաքական ուժերը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Մեկ֊երկու օրից կսկսեն ծիծաղալ Գալուստի կամ Շմայսի ասածների վրա, որն էլ լի ու լի կմատուցվի ու կտարածվի ցանցում։

Մեկ֊երկու օրից կրկին կտեսնեք ծեփացող հրապարակներ, որտեղ եկածները “խոզից մի մազ” են ուզում “քյարի” համար պոկել։

Մեկ֊երկու օրից Արթուրի մահը դրոշ կդարձնեն ընտրողի ձայն տենչացող իմպոտենտ քաղաքական ուժերը։ (արդեն կա նման բան)։

Մեկ֊երկու օրից գլամուրիկները իրենց կճղեն Կարեն Կարապետյանի հետ սելֆի անելու ու ՖԲ գցելու համար։

Մեկ֊երկու օրից այսքան տարի կոճակ սեղմած, պաշտոն ունեցած ու երկիրը ռելսերից գցածները ձեզ կհավաստիացնեն, որ Մենդելեևի պես երազում տեսել են փրկության ուղին։

Մեկ֊երկու օրից ընդդիմադիրները իրար կտրորեն, կհոխորտան, իսկ հնարավոր վտանգ դառնալու գործոնը կօգտագործեն Սերժի հետ առևտուր անելու համար։

Մեկ֊երկու օրից ….

Ինչ լինում է մեռնողին է լինում»։

 Իզաբելլա Աբգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее