▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկը քավորին է ուրացել, մյուսն` իրեն քաղաքականություն բերած անձին, 3-րդն` ուսուցչին, 4-րդը` մտերիմ ընկերոջը, 5-րդն` ընտանիքը...

Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

Քանի որ այս իշխանության ներկայացուցիչներից շատերին մոտիկից եմ ճանաչում` մի մասը «Հրապարակում» են աշխատել տարբեր շրջաններում, մի մասին իմ տանը հյուրընկալել եմ, մի մասն անգամ ապրել են որոշ ժամանակ, բոլորը` մեծ խմբով ներկա են եղել «Հրապարակի» 5-ամյակի ու 10-ամյակի միջոցառումներին, եւ մենակարեւորը` նրանց ծնողների տարիքին եմ, ուրեմն կարող եմ ինձ թույլ տալ եւ իմ հիասթափությունն ու զայրույթը հայտնել: Նաեւ ափսոսանքս, որ իրենցից ոմանք բոլոր շանսերն ունեին նորմալ մարդ մնալու, բայց 6-7 տարում այնքան փչացան, որ, ըստ էության, զրկվեցին Մարդ կոչվելու իրավունքից: Որովհետեւ չի կարող երիտասարդ տղան կամ աղջիկը մարդ կոչվել, եթե տարրական հարգանք չունի իրենից տարիքով մեծի, իրենից ավելի կրթվածի ու գրագետի, կենսագրություն ու վաստակ ունեցող մարդու, արժեքների նկատմամբ:

Ուղղակի նողկալի է լսել, թե ինչպես են իրենց «վոժդի» օրինակին փորձում նմանվել այս տղեկներն ու աղջնակները` ինքնահաստատվելով իրենց ծնողների տարիքի մարդկանց` ընդդիմադիր գործիչների, լրագրողների, հանրային անձանց վրա: Տխուր է տեսնել, թե կերակրատաշտի շուրջ հավաքվածների այս բազմությունն ինչպես է ծաղրում այլ կուսակցություններին ու կոչ անում փակել դրանք: Ինչպես են տգետի ու փողոցայինի համառությամբ վիրավորում կաթողիկոսին, հոգեւորականներին, նախկին նախագահներին:

Մեկն իր քավորին է ուրացել, մյուսն` իրեն քաղաքականություն բերած անձին, երրորդն` իր ուսուցչին, չորրորդը` իր մտերիմ ընկերոջը, հինգերորդն` իր ընտանիքը...հանուն շահի, պաշտոնի, փողի, մանդատի, վայելքների... Իրենց կուռքն ու ուսուցիչը հիմա մի մարդ է, ով տնօրինում է նրանց ճակատագրերը եւ խրախուսում է ահա այսպիսի լեքսիկոն.

«Սուրբ Եկեղեցին իրենց սրիկայության վահան դարձրած անառակներ»

«Քաղաքական դիակները պիտի լինեն հոգևոր դիակների կողքին» (նախկին նախագահների եւ Վեհափառի հանդիպման մասին)

«Կտրիճ Ներսիսյանը հերթական անգամ պղծեց վեհարանը»

«Սրբապիղծ, սրիկա Վազգեն Գալստանյանը»

«Մերօրյա օսման-դաշնակները հիմա էլ ցեղասպանության թեման են դարձրել քաղաքական միավորներ հավաքելու միջոց»

«Դաշնակ, արագավազ Իշխանի խուլիգանական պահվածքը»

«Սերժի և Քոչարյանի «դուստր» թեկնածուներ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը և Մարտուն Գրիգորյանը վերահաստատեցին, որ «խաբեբա են և քցող»»

«Անառակաբարո տերտերներ»

«Բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի»

«Վեր ընկեք տեղներդ ու չփորձեք սպառնալ, պնակալեզ հացկատակներ»

«Գառի դեմքով սրբապիղծ տականք»...

Սրանք ընդամենը մի քանի նմուշ են այս անկիրթ, ագրեսիվ, չար ու տգետ զանգվածի կողմից, որը կոչվում է իշխանություն: Որը ոչ միայն երկիրն է հասցրել աղետի, այլեւ դատելով այս արտահայտություններից, հայկական ընտանեկան դաստիարակություն էլ չի ստացել, բակում ոչ մեկի հետ չի խաղացել, ընկերներ, տատիկ-պապիկ չի ունեցել, եկեղեցում չի կնքվել ու պսակվել, գիրք չի կարդացել եւ այլն, եւ այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее