Նոյեմբերի 2-ին, ժամը 19: 00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ: Այն կրելու է «Մեկը, բոլորի համար, բոլորը, մեկի» խորագիրը: Այդ օրը բեմում են լինելու հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ համերգի ողջ հասույթը տրամադրվելու է մեկին, ում բոլորը ճանաչում են, սակայն նրա անունը չի բարձրաձայնվում: Նա ունի շատ լուրջ առողջական խնդիրներ, ըստ այդմ էլ, ֆինանսկան աջակցության կարիք կա: