Life.panorama.am-ը գրում է. Յոթ օրում երեք տեսահոլովակի նկարահանում, երկու ֆոտոշարք, եւ երկու համերգ` սա Աստղիկ Սաֆարյանի վերջին մեկ շաբաթվա գործունեության նկարագիրն է, որոնց մանրամասների մասին երգչուհին պատմել է կայքիին:
«Սովորաբար քիչ է պատահում, երբ ինքս ինձանից գոհ եմ լինում, բայց այս մեկ շաբաթվա ընթացքում կատարածս աշխատանքն ինձ թույլ է տալիս փոքր-ինչ գոհ լինել: Շաբաթը մոտենում է իր ավարտին ու այս պահին, վերլուծելով կատարածս աշխատանքները, հասկացա, որ նկարահանել եմ միանգամից երեք տեսահոլովակ, ունեցել եմ երկու համերգ ու երկու ֆոտոշարք: Այսինքն` մեկ շաբաթում կատարել եմ մեկ տարվա աշխատանք»,- նշել է Աստղիկը, իսկ մինչ մանրամասներին անդրադառնալը, հարցին, թե ինչպե՞ս է երգչուհուն հաջողվում նման ակտիվ գործունեություն իրականացնել` բախտի, թե աշխատասիրության շնորհիվ, պատասխանել է.
«Իմ կյանքում բազմիցս եմ համոզվել, որ բախտ ասվածի պակասը միշտ կա, որպեսզի ամեն բան ավելի հեշտ ստացվի: Վստահ կարող եմ ասել, որ ամեն ինչ ստացվում է իմ մեծ ջանքերի ու եռանդի արդյունքում: Նաեւ նպատակասլաց եմ, եթե որեւէ բան դնում եմ իմ առաջ, ուրեմն այն պետք է իրականացվի, որքան էլ հոգնած լինեմ»:
Անդրադառնալով երեք տեսահոլովակներին` Աստղիկ Սաֆարյանը մանրամասնել է.
«Դեռեւս սեպտեմբերին, երբ հանձնեցի տեսահոլովակս, արդեն սկսեցի մտածել նոր աշխատանքի մասին, սակայն անընդհատ ձգձգվում էր, ինչն էլ ինձ շատ էր նյարդայնացնում, քանի որ իմ տեմպին համապատասխան չէի գործում: Արդյունքում մեր թիմին միայն վերջերս հաջողվեց մեկ տեղում համախմբվել ու որոշվեց, որ միանգամից երեք տեսահոլովակ պետք է նկարահանվի եւ նախորդ ամիսների բացը այդպիսով լրացվի: Երկու օրում ողջ նկարահանումներն իրականցրինք` սա ռեկորդային թիվ է, ինչը հաջողվեց մեզ: Ընդ որում, հատուկ շեշտեմ, որ երեքն էլ բավականին լուրջ տեսահոլովակներ են, մենք ուղղակի քանակի համար չենք աշխատել: Կարծում եմ, բավական է նշել, որ երեք տեսահոլովակի համար յոթ կերպար ենք ստեղծել, որոնք բոլորն էլ շատ հետաքրքիր են ստացվել»:
Աստղիկը, ինչպես իր վերջին աշխատանքների դեպքում, այս անգամ եւս վստահել է ռեժիսոր Արմեն Փիրիմասիհիին: Երգչուհին չցանկացավ երգերի հետ կապված մանրամասներ հայտնել.
«Նշեմ, որ երգերը ընտրել ենք իմ նոր ձայնասկավառակից: Տեսահոլովակներից երկուսը նկարահանվել են «Start» եւ «Alone» երգերի հիման վրա, իսկ երրորդ երգի անունը կթողնեմ գաղտնի, միայն նշեմ, որ այդ երգի հետ կապված ինձ սարսափելի շատ էին գրում, կոչ անում այն տեսահոլովակով ներկայացնել, իսկ ես չէի կարող հաշվի չառնել երկրպագուներիս խնդրանքները: Հետաքրքիր գործեր են ստացվելու, ինքս էլ անհամբերությամբ սպասում եմ մոնտաժային աշխատանքների ավարտին»,- հավելեց Աստղիկը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում