▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ միլիոն դրամի կերել են

«Հրապարակ»-ը գրում է․ «Պետական բյուջեից նաև գումարներ են ծախսվում ճաշկերույթների, պատվիրակություններ ընդունելու համար։ Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էինք արել. «2025 թվականին Տավուշի մարզպետի աշխատակազմը ճաշկերույթների կազմակերպման համար որքա՞ն գումար է ծախսել, այդ նպատակով որ կազմակերպությունների հետ գնման ինչ պայմանագրեր են կնքվել»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Արտասահմանյան պատվիրակության ընդունելության սննդի կազմակերպման համար ծախսվել է 1039.0 հազար դրամ (1 միլիոն 39 հազար դրամ)՝ «Կենաց Հաց» ՍՊԸ - 367 հազար դրամ, «Լաստիվեր» ՍՊԸ - 272 հազար դրամ, «Նարինե Ադամյան» ԱՁ - 400 հազար դրամ»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее