▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ գիշերում թալանել են Սարյան 4 հասցեում կայանված մի քանի մեքենաներ

Ոստիկանություն  տեղեկություն է ստացվել, որ հունիսի 24-ի գիշերը Սարյան փողոցի 4 հասցեից գողացել են Երևանի բնակիչ 57-ամյա Գրիգոր Կ․-ին պատկանող «BYD» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին՝ պատճառելով նյութական վնաս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ գողացել են նաև Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Թ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին, Երևանի բնակիչ 27-ամյա Հայկ Շ․-ին պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և հովացման համակարգի ցանցը, Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Թ․-ին պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Ա․-ին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կ․ Թ․-ն, ում և գողունը հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее